«Նիկոլ Փաշինյանի ցուցադրությունը վատ, շատ վատ հետևանքներ ունեցավ».Աննա Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի ցուցադրությունը վատ, շատ վատ հետևանքներ ունեցավ։

Այո՛ բովանդակային թույլ էր, այո՛ չարժեր անգլերեն խոսել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատ դրվագներ կային, որոնք Հայաստանի «ներկայացուցչի» շուրթերից պարտադիր պիտի հնչեին ու չհչեցին։

Բայց հիմա ձևի մասին։

Ո՞ւմ էր պետք այս անհասկանալի ֆորմատը։
Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական ցուցադրությունները «հասկացանք»։
Հերթական անօրինական ցուցադրությունն էլ ապրիլի 5 ենք սպասում։
Այդքան դժվար է հասկանալ՝ արտաքին աշխարհում ամեն ինչ շատ տարբեր է։
Չեմ ցանկանում հիմա քննարկել ցուցադրությունների անհրաժեշտությունն ու հնարավոր ազդեցությունը։
Բայց, մի բան հաստատ է։ Արտաքին աշխարհի համար արվող ցուցադրությունները պիտի բարձր մակարդակի արվեն կամ ընդհանրապես չարվեն։
Չի կարելի այնքան անհեռատես լինել ու չհասկանալ, որ երբ փորձում ես դրսի հարթակն օգտագործել ներքին լսարանդ պահելու գործիք, արդյունքում ունենում ես տապալված արտաքին քաղաքականություն։
Միջազգային հանրությունը, դրսի լսարանը ոչ մի ազդակ չստացավ հայկական կողմից։
Չհասկացավ ինչին ենք կողմ, ինչի համար ենք պայքարում։ Վերջապես չհասկացավ, թե որն է մեր ցանկությունների իրավական հիմնավորումն իրենց ընկալմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մյունխենյան ցուցադրությունը անիմաստ էր։ Այն չծառայեց իր նպատակին։ Ներքին լսարանը ապրեց հերթական հիաստափությունը։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով