Միստիկական դեպք Էջմիածնի դպրոցում․ պահակը ներսում ձայներ է լսել

Էջմիածնի դպրոցներից մեկում միստիկական դեպք է տեղի ունեցել։ 02․02․2020 թվականի, լույս 3-ի գիշերը, դպրոցի պահակը ներսում ձայներ է լսել․ այնքան հստակ ու պարզորոշ, որ դրանց մեջ կարողացել է երեխայի ձայն զանազանել։ Այս մասին հայտնում է hraparak.am լրատվական կայքը։

«Պահակը խուճապի է մատնվել, կարծելով՝ գողեր կան դպրոցում։ Արագ ահազանգել է կրթօջախի անվտանգության աշխատակիցներին։ Վերջիններս եկել, մանրամասն ստուգել, համոզվել են՝ ոչ ոք չկա, ամեն ինչ տեղում է, ամեն բան՝ կարգին։ Բայց պահակը պնդել է՝ ձայներն այնքան մոտիկից ու պարզ են հնչել, որ թվացյալ չէին կարող լինել։ Անվտանգության աշխատակիցները ստուգել են տեսախցիկների արձանագրածն ու մնացել ապշած․ մանկահասակ երեխա հիշեցնող, ճերմակ, աննյութ մի զանգված քայլում է միջանցքում, ներսուդուրս անում բաց դռան միջով ու անհետանում պատերի մեջ։ Դպրոցի ծնողները, որոնք նաև մեզ փոխանցեցին տեսախցիկի արձանագրածը, պատմեցին՝ իրենց տեղեկություններով, քաղաքի այդ վայրում, որտեղ կառուցվել է դպրոցը, նախկինում փայտաշեն տներ են եղել։ Դրանցից մեկն այրվել է, կրակի ճարակ դարձնելով ընտանիքի անդամներին ու մանկահասակ երեխային։ «Երեխայի հոգին է՝սպիտակ գիշերազգեստով», -տեսածն այդկերպ մեկնաբանեցին նրանք։ Անհանգստություն ու խուճապ չառաջացնելու համար դպրոցի անունը չենք նշում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով