Մակունցին ասեք՝ թող ՀՀ ԲՈԼՈՐ քաղաքացիների պահանջը փոխանցի Վենետիկի հանձնաժողով ու ԵԽԽՎ՝ հնթացս շրջափակման ակցիա իրականացնելով

Արփինե Հովհաննիսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյի հայտարարությանը.

«Վենետիկի հանձնաժողովի նախագահը կրկին պնդում է, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակը պետք է լինի իրապես կամավոր, բացառի դատավորների նկատմամբ ցանկացած անձնական եւ քաղաքական ճնշում՝ նախագծված լինելով այնպես, որ վաղ կենսաթոշակը որեւէ ազդեցություն չունենա քննվող գործերի ելքի վրա։ Նախագահը հատուկ շեշտադրում է՝ ՎԵՐՋԻՆ հանրային հայտարարությունները եւ գործողությունները ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ վերոգրյալ չափանիշներին եւ չեն հանգեցնելու լարվածության թուլացմանը։

Հատուկ մանիպուլիացիայի արվեստը բանեցնող իշխանական քարոզիչների համար՝ ինչ է ցանկացել ձեզ ասել Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝

• Դուք չեք ապահովում վաղ կենսաթոշակի կամավորության սկզբունքը
• Ձեր հայտարարությունները եւ գործողությունները ընդհանրապես չեն բխում կամավորության սկզբունքից
• Չի կարող ՍԴ անդամների վրա լինել այնպիսի ազդեցություն, որը որեւէ կերպ կազդի ՍԴ-ում քննվող գործերի ելքի վրա։ Ասեմ, թե ձեզ համար պարզ է, թե՞ խոսքը նաեւ որ քրեական գործի մասին է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կամաց կամաց մոտենում ենք հայտարարությունների այնպիսի կոշտության, որ սովորաբար գործածվել է Ադրբեջանի հանդեպ։ ՍԴ լիազորությունների յուրացման նախագիծը հերոսաբար ավարտեք ու կստանաք նաեւ դա։

Հ.Գ. Թե բա՝ մեզ գովացել են ԵԽԽՎ զեկուցողները։ Մի հատ էլ սա ողջունեք՝ ջերմագին ու ջերմեռանդ։

Հ.Հ.Գ. Մակունցին ասեք՝ թող ՀՀ ԲՈԼՈՐ քաղաքացիների պահանջը փոխանցի Վենետիկի հանձնաժողով ու ԵԽԽՎ՝ հնթացս շրջափակման ակցիա իրականացնելով»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

………

Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է արել Հայաստանում Սահմանական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որում  ասվում է.

«2019-ի հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց հակամարտության պատճառով: Կիսում եմ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների մտահոգությունն այս հարցի շուրջ:

Կցանկանայի հիշեցնել Վենետիկի հանձնաժողովի՝ 2019 թվականի հոկտեմբերին ընդունած եզրակացությունում նշվող առաջարկությունների մասին առ այն, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է շարունակի իրապես կամավոր լինել, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա և պետք է այնպես մշակվի, որ չազդի դիտարկվելիք գործերի արդյունքի վրա:

Վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստի իրավիճակի սրումից խուսափելուն:

Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև:

Կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և խուսափել այս մտահոգիչ իրավիճակի սրումից՝ ապահովելու համար Հայաստանում սահմանադրության նորմալ գործունեությունը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով