ՀՔԾ-ի իրավական խուլիգանությունը. Նիկոլ Փաշինյանի Ստի-Կեղծիքի-Լափի իշխանությունը Հայաստանում ապագա չունի

Ինչպես արդեն գիտեք այսօր որպես մեղադրյալ հարցաքննության էի կանչվել ՀՔԾ: Գործի աբսուրդայնության մասին ԶԼՄ-ների հետ խոսեցին իմ փաստաբանները, ինչպես նաև ես մանրամասն անդրադարձա տեղի ունեցած աբսուրդին, բայց քանի որ իշխանական սազանդարների վերածված aravot.am-ը, azatutyun.am-ը, Հանրայինն ու Արմենպրեսը բավարարվել են բացառապես պաշտոնական աղբակույտը մատուցելով, կփորձեմ այստեղ ամփոփ ներկայացնել այսօրվա իրավական աբսուրդը:

1. Ինձ ՀՔԾ էին կանչել «Իկրայի գործով» և փաստացի ՀՔԾ-ն հաստատեց վարչապետի ընտանիքի կողմից 3 հազար դոլարով խավիար գնելու փաստը և ինձ «մեղադրանք առաջադրեց» իրենց իսկ կողմից հունվարի 31-ին ֆիքսած ՉՏՎԱԾ ՑՈՒՑՄՈՒՆՔԻ հիմքով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Իմ փաստաբանների կողմից տեղում արձանագրվեց իրավիճակի հակաօրինական լինելը և մենք հրաժարվեցինք որևէ գործողությունից և ներկայացրեցինք մի քանի միջնորդություններ, որոնց մասին հաջորդիվ կխոսենք:
3. Սույն գործը որևէ քրեական տարրեր չպարունակող և բացարձակ ՔԱՂԱՔԱԿԱՆ գործ է, քանի որ ես որևէ ցուցմունք չեմ տվել, որ մի հատ էլ սուտ մատնություն որակվելու հիմք հանդիսանար: Այնուամենայնիվ այս քաղաքական հետապնդման մամուլով դակողներից մեկը Aram Abrahamyan-ն է իր Առավոտ օրաթերթով ինչի համար անկեղծ ցավում եմ:

4. Այս ակնհայտ աբսուրդը արվել է բացառապես իմ քաղաքական գործունեությանը խոչընդոտելու համար և ուղղակիորեն հրահանգավորվել` պատվիրվել է գերագույն գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կողմից: Իրենց հիմնական նպատակը եղել է իմ կողմից աղբյուրի բացահայտումը, ինչը որևէ պարագայում բացառված է:

5. Ինչպես ՀՔԾ-ից դուրս գալուց հետո ասացի` Նիկոլ Փաշինյանի նպատակն իր քաղաքական հակառակորդներին վախեցնելն է տարատեսակ քրեական գործերով: Հայաստանում ներկայումս ազատ խոսքի և մամուլի նկատմամբ տեղի ունեցողն ուղղակի խուլիգանություն է և սրա մասին լռողներն իրենց ստորագրությունն են դնում տեղի ունեցողի տակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

6. ՀՔԾ-ից դուրս գալով ասեցի նաև, որ, առանց մի րոպե մտածելու, պատրաստ եմ կլանավորվել և լինել այն առաջին մարդը, որը Նիկոլին քննադատելու համար կհայտնվի ճաղերի ետևում: Գոնե այդպիսով քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը կսևեռենք էս խուլիգանության վրա և գուցե դրանից հետո Արամ Աբրահամյանը, Հրայր Թամրազյանն ու Հանրայինի Նատաշկան վերջնականորեն իրենց բավարարված կզգան և կանցնեն լրագրության հերը անիծողների շարքերը:

7. Էս ամեն ինչը ինձ միայն նոր ստիմուլ է տալիս տեղի ունեցողի դեմ կրկնակի եռանդով պայքարելու: Նիկոլ Փաշինյանի ստի ու կեղծիքի իշանությունը Հայաստանում ապագա չունի: Իր առաջ կռացած գրչակներն ու թերթ/ռադիոկայան/հեռուստաընկերությունները վաղը մյուս օրը ավելի վատ ճակատագրի են արժանանալու քան «Սերժի վախտվա» «բոբո»-ները:

Հ.Գ. Անտիֆեյքը շարունակելու է իր բացահայտումները, ես անձամբ և Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ-ն կրկնապատկելու ենք դաշտում մեր ներգրավվածությունը: Բանտից, թե ազատության մեջ մինչև վերջին շունչս պայքարելու եմ հանուն խոսքի, մտքի, արտահայտման և ԶԼՄ-ների ազատության համար: Էս ընթացքում քաղաքական հետապնդումներ իրականացրած քննիչները, ՀՔԾ ֆուցն պետերն ու դա լեգիտիմացրած ԶԼՄ-ների ծախու խմբագիրներն ու տնօրենները արժանանալու են շատ ոչ նախանձելի իրավական և բարոյական պատասխանատվության:
Ինձ կանգնացնել ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ!!!

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով