Հրայր Թովմասյանի սանիկն ազատ է արձակվել

Վերաքննիչ դատարանը ազատ է արձակել Նորայր Փանոսյանին, հայտնում է Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նորայր Փանոսյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետը։

Փանոսյանին  մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով