ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ԱԺ-ում չընդունված որոշումը

Հանրապետության նախագահի աշխատակազմում կամ բավական մասնագիտական հմտություններ չունեն, կամ պարզապես ստում են։ Չգիտեմ, թե վերը նշված տարբերակներից որն է ավելի վատ, բայց փաստը մնում է փաստ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ԱԺ-ում չընդունված որոշումը։

Ստորև Սահմանադրության համապատասխան նորմը։ Սահմանադրության 169-րդ հոդվածով սահմանվում է Հանրապետության նախագահի՝ Սահմանադրական դատարան դիմելու ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ, համաձայն որի՝ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարան կարող է դիմել Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերում, այն է՝ օրենքների, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով