«Հիշում ենք նաև, որ Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Կորոնավիրուսի թեսթ է ձեռք բերվել 20 հատը 1500 $ արժողությամբ».Մարինա Խաչատրյան

Անցել է արդեն երկու օր, բայց ՀՀ ԱՆ կողմից ոչ մի արձագանք չկա. չեն լուծել խնդիրը, չեն զանգահարել, չեն հետաքրքրվել հիվանդի առողջական վիճակով։

Մենք պետք է գիտակցենք, որ այսպիսի վերաբերմունք ցուցաբերվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ։ Յուրաքանչյուրի առողջությունը իրականում Առողջապահության նախարարությանը չի հետաքրքրում։ Նրանք զբաղված են կլինիկական փորձարկումներով, պարգևավճարներով, ծննդատներ և այլ ռազմավարական նշանակության բժշկական հաստատություններ փակելով, բայց ոչ երբեք ՀՀ քաղաքացու առողջությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշում ենք նաև, որ Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Կորոնավիրուսի թեսթ է ձեռք բերվել 20 հատը 1500 $ արժողությամբ։ Այնուհետև մամուլից տեղեկացանք, որ Ռուսաստանի Դաշնությունն է թեսթերի հավաքածուն նվիրել Հայաստանի Հանրապետությանը։ ՀՀ քաղաքացու նկատմամբ այս համատարած zaանտարբերության ֆոնին ինձ հետաքրքրում է նաև, թե ում գրպանը գնաց այդ 1500 $-ը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով