Հայաստանում ուզում են տապալել սահմանադրական կարգը և յուրացնել իշխանությունը

Հիշեցման ու նախազգուշացման կարգով․

ՀՀ սահմանադրության անփոփոխելի 2–րդ հոդվածի վերջին պարբերությունում նշված է․ «Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իմ քայլը» խմբակցության անդամներին տեղեկացնեմ նաև ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներից։

Հոդված 300. Իշխանությունը յուրացնելը

1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից:

Հոդված 300.1. Սահմանադրական կարգը տապալելը

1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից:

Հ․Գ․։ Հետո չասեք, թե տեղեկացված ու զգուշացված չեք եղել։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով