Հայաստանը այլևս հաստատապես բռնել է դեպի բռնապետություն տանող ուղին

Հայաստանը այլևս հաստատապես բռնել է դեպի բռնապետություն տանող ուղին: Ավելին, Հայաստանը արդեն այդ ճանապարհի կեսն անցել է:

ԱԺ-ում հանգրվանած և այնտեղ աթոռների մեծամասնությունը զբաղեցնող իշխող կուսակցության կողմից նախաձեռնած համահայկական հանրաքվեն ըստ էության նպատակ ունի լուծելու օրվա իշխանության վերարտադրման խնդիր: Ընդ որում, այս հանրաքվեն թերևս իրենց վերջին շանսն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ւնչո՞ւ: Որով հետև 1 տարի և 8 ամիս փաստացի իշխանությունը իրենց ձեռքում կենտրոնացված քաղաքական ուժը չի կարողացել ապահովել իր իսկ կողմից տված խոստումների կատարումը: Այս ընթացքում քմահաճ ընտրողներին մատուցվում էին զանազան տեսարաններ բռնոցի-բացթողոցի ժանրից, բոցաշունչ բայց դատարկ և ամբոխահաճո ելույթներ և ստատուսներ, սակայն հացի խնդիր չի լուծվել: Փոխարենը անամոթաբար բարձրացվել են բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը և պետական հիմնարկներում բաժանվել են աստղաբաշխական պարգևավճարներ: Մասնավոր սեկտորում մարդկանց աշխատավարձերը այդպես էլ չբարձրացան, տեղի է ունենում կայուն գնաճ և կապիալի արտահոսք:

Բայց չէ՞ որ հեղափոխական գործիչները իրենց բոցաշունչ ելույթներում բոլորիս բացատրում էին, որ հենց որ Սերժին մերժենք, կոռուպցիան կվերանա և մասնավոր սեկտորի գործատուները ստիպված չեն լինի մեծ գումարներ ծախսել կոռուպցիոն սխեմաների մեջ և այդ գումարները կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը և գների իջեցմանը: Արդեն 1 տարի 8 ամիս է ինչ նախկին իշխանությունը չկա և երկիրը գտնվում է հեղափոխական ուժերի ձեռքերում: Բա ինչո՞ւ ականատես չենք լինում աննախադեպ փոփոխությունների: Որով հետև փոփոխություններ չեն կարող լինել, եթե իշխանությունը չի աշխատում, եթե ներգրավված չեն մասնագետներ, երբ երկրում չկա ներդրումների համար բարենպաստ մթնոլորտ և երբ իշխանությունը իր գործունեությունը ծավալում է միայն քարոզչական տեղեկատվության տարածման և էժանագին պոնտերի շրջանակներում: Արդեն ակնհայտ են դժգոհությունները, Կառավարության շենքի դիմաց պարբերաբար բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Ուստի Նիկոլ Փաշինյանը, ունենալով շատ լավ ՛հոտառություն՛ ժողովրդի ականջին հաճելի ելույթների և գրառումների առումով, հասկանում է, որ այդ մեթոդները այլևս չեն աշխատում, էյֆորիան նահանջել է և քաղաքացիները սկսում են հաշվետվություն պահանջել չկատարված խոստումների և Արցախի հիմնահարցի լուծման առումով ակնհայտ պարտվողական քաղաքականության վերաբերյալ: Պարզ է, որ Փաշինյանը պատասխաններ չունի ժողովրդի համար, քանի որ պարզապես բոլորին խաբել է: Նա նաև չի ուզում պատասխանատվություն կրել մի ամբողջ ժողովրդին խաբելու համար: Եվ այստեղ մոգոնվում է նոր պլան, որը Նիկոլի կարծիքով համ կլուծի համառորեն չհանձնվող ՍԴ-ի խնդիրը, համ ցույց կտա, որ իշխանության և, մասնավորապես, Փաշինյանի վարկանիշը դեռ բարձր է: Բայց այստեղ կա մեկ գործոն: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում ԶԳԱԼԻՈՐԵՆ կընդլայնվեն ԱԺ-ի լիազորությունները և կկրճատվեն նախագահի լիազորությունները: Իսկ քանի որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքական ուժը ունի գերակշռող մեծամասնություն, ապա սա ուղղակիորեն նշանակում է, որ վարչապետը, որին ընտրել ՝ հենց այդ մեծամասնությունը, ստանում է գրեթե անսահմանափակ իշխանություն:

Սա հակասում է պարլամենտական համակարգի սկզբունքներին: Օրվա իշխանության համաար սա իհարկե անկարևոր մանրուք է, որը կարելի է անտեսել և շարունակել վարչապետի քմահաճույքին հաճոյանալ նույնիսկ ճչացող անօրինական փոփոխություններ առաջարկելով: Բայց այստեղ առաջանում է մեկ իրավաչափ հարց՝ բա եթե Սերժ Սարգսյանը այդքան վատն է, ինչպես որ մեզ փորձում է համոզել Հայաստանի թավշյա խունտան, ապա ինչպես եղավ, որ Հրայր Թովմասյանի հեղինակած և Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ընդունված Սահմանադրությունը չի նախատեսում այդպիսի տիեզերական լիազորություններ ԱԺ-ի համար: Չէ որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ՀՀԿ-ն ԱԺ-ում բավականին լայն էր ներկայացված: Տրամաբանական էր ունենալ այնպիսի Սահմանադրություն, որը թույլ կտար վարչապետի ձեռքերում միջնորդավորված կերպով կենտրոնացնել գրեթե անսահմանափակ իշխանություն: Ոչ մի այդպիսի բան մենք չենք տեսնում: Փոխարենը տեսնում ենք, որ Փաշինյանը ոչ միայն ուզուրպացրել է իշխանությունը, այլև փորձում է ընդլայներ սեփական լիազորությունները ԱԺ-ի լիազորությունները ընդլայնելու միջոցով: Այս ամենը նա փորձում է կյանքի կոչել երկու պարզ պատճառներով՝ սեփական իշխանությունը գրեթե անսահմանափակ դարձնելու համար, որպեսզի խուսափի պատասխանատվությունից և վերարտադրվի իշխանության մեջ: Իսկ պատասխանատվությունը ոչ շատ հեռու ապագայում անխուսափելիորեն գալու է թակի իր դուռը: Ավելին, հանրաքվեի հարցում իրականությունից կտրված իշխանությունը չհիմնավորված հույսեր է կապում հուհու-դըմփ զանգվածին ընտրատեղամասեր բերելու հետ: Այսինքն, պիտի պատրաստ լինենք նրան, որ դարձյալ գործի են դրվելու վուվուզելներն ու շերեփները, Փաշինյանը դարձյալ մարդկանց կանչելու է հանրահավաքների և ճվճվալու է բեմից այն մասին, թե ինչպես է Հրայր Թովմասյանն իրեն խանգարում աննախադեպ տնտեսական աճին հասնելու ճանապարհին, չնայած այն պարզ ճշմարտությանը, որ Հրայր Թովմասյանը և ՍԴ-ն առհասարակ կապ չունեն տնտեսության զարգացման և տնտեսական աճի հետ: Դա կարևոր չէ, կարևոր է բարձրաձայնել Նիկոլի քմահաճույքով նշանակված ՛մեղավորի՛ անունը, ամեն առիթով հիշատակելով որպես հեղափոխության նվաճումների ճանապարհին կանգնած միակ խոչընդոտ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպես են ձեզ խափել 2 տարի առաջ, սիրելի հայրենակիցներ, և պատրաստվում են դարձյալ խաբել հանրաքվեին պատրաստվելուն նախորդող 60 օրերի ընթացքում: Եվ ոչ ոգ այդ ընթացքում չի հարցնի, թե ինչպե՞ս ստացվեց, որ այդքան վատ նախկին իշխանությանը այնուամենայնիվ հաջողվել է ստեղծել այնպիսի Սահմանադրություն, որով ամրագրված հակակշիռների և լծակների համակարգը չի թույլ տալիս, որ վարչապետը, անկախ նրանից, թե ով է զբաղեցնում այդ պաշտոնը, ինքնագլուխ անօրինական քայլեր կատարի: Ոչ ոգ չի հարցնի, թե ինչո՞ւ է օրվա իշխանությունը մատնացույց անում ՍԴ-ն և Հրայր Թովմասյանին որպես նախկին իշխանությունից մնացած վերջին բաստիոն այն դեպքում, երբ ՀՀ Նախագահը, Կենտրոնական բանկի նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և մի շարք այլ պետական գերատեսչությունների ղեկավարներ և տարբեր ատյանների դատավորներ նույնպես նշանակված են եղել նախկին իշխանության օրոք և պահպանել են իրենց պաշտոնները Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո: Վերջինները Փաշինյանին չեն խանգարում, խանգարում է հենց Հրայր Թովմասյանը: Իսկ միգուցե Փաշինյանն ունի դեռ չիրականացված և մեր հայրենիքի ճակատագրի համար ոչ այնքան բարենպաստ պլաններ, որոնք կյանքի կոչելու համար իրեն պետք է Սահմանադրական Դատարանի դրական եզրակացությունը և որը նա չի ստանա հայրենասեր դատավորների կազմ ունեցող Սահմանադրական Դատարանից: Հետևությունները թողնում եմ ձեզ:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով