Կարծում ենք` աշխատանքը այս առումով օգտակար կլինի զանգվածային լրատվության միջոցների, պաշտոնատար անձանց եւ ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար.Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի գործընկերներ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաշվի առնելով, որ վերջին ժամանակահատվածում բազմաթիվ են անմեղության կանխավարակածի սկզբունքի ոտնահարումները եւ դրա էության նենգափոխությունը ամենատարբեր հարթակներում` «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը պատրաստել է անմեղության կանխավարակածի հիմնախնդիրներին առնչվող բազմակողմանի վերլուծություն։ Դրանում ոչ միայն անդրադարձ է կատարվում միջազգային փաստաթղթերերում առկա կարգավորումներին եւ ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, այլ նաեւ հատուկ ուսումնասիրության են ենթարկվել սկզբունքին վերաբերող մի շարք խնդրահարույց հարցեր, հատկապես կարեւորելով՝

• Անմեղության կանխավարկածը պաշտոնատար անձանց հայտարարությունների համատեքստում

• Անմեղության կանխավարկածի սկզբունքի կիրառությունը այն դեպքերում, երբ քրեական գործը հարուցված չէ։ Հարգելի իրավապահներ կարդացե՛ք ու կրկին՝ կարդացե՛ք

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

• ԶԼՄ հրապարակումների համատեքստում անմեղության կանխավարկածը եւ խոսքի ազատությունը

• Անմեղության կանխավարկածի եւ առանց դատավճռի գույքի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտների հարաբերակցությունը։

Մեր հիմնական առաքելություններից մեկն է միշտ եղել մասնագիտական, սակայն հանրամատչելի վերլուծությունների միջոցով այն ոլորտների վերաբերյալ լույս սփռելը, որոնք տարակերպ են մեկնաբանվում։ Կարծում ենք` աշխատանքը այս առումով օգտակար կլինի զանգվածային լրատվության միջոցների, պաշտոնատար անձանց եւ ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար։

Վերլուծությունը` հետեւյալ հղմամբ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով