ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԸՆՏՐԻ ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐԸ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՒՏՈՒՐ Է ԿԱՅԱՑԵԼ.«ՀՐԱՊԱՐԱԿ»

ԲՀԿ-ն կարծես հավակնում է ԼՀԿ-ից խլել «երրորդ ճանապարհի» մենաշնորհը։ Երեկ ԲՀԿ-ում խոսում էին, որ հանրաքվեի հարցով չեն ընտրի ո՛չ «այո»-ի, ո՛չ էլ «ոչ»-ի ճանապարհը, կգնան երրորդ ճանապարհով՝ դիտորդի։ Առաջիկա օրերին կուսակցությունը, հավանաբար, հայտարարություն կտարածի այդ մասին, մոտավորապես այն բովանդակությամբ, որ իրենց համար կարեւորը ժողովրդի կարծիքն է՝ հանրաքվեի արդյունքում ժողովուրդն ինչ որոշում կայացնի, այն էլ ԲՀԿ-ի համար կլինի ընդունելի։

Ի դեպ, չնայած երեկ Գագիկ Ծառուկյանը հերքեց Նիկոլ Փաշինյանի հետ այս հարցով հանդիպելու եւ քննարկում ունենալու մասին հարցը, բայց տեղեկություններ տարածվեցին, որ քաղաքական առեւտուր է կայացել՝ իշխանությունը կարճել է Ծառուկյանի որդու եւ մերձավորների հետ կապված որոշ գործեր, մի շարք այլ հարցերում եւս զիջումների է գնացել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով