Խոշոր ավտովթար Արարատում. վիրավորների մեջ է Հովիկ Աբրահամյանի եղբայրը. armlur.am

Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում բախվել են Lexus մակնիշի 333 ՍՏ 03 համարանիշի, Volkswagen մակնիշի 35 XN 099 համարանիշի, Opel մակնիշի 35 VQ 975 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 15 ՏՍ 129 համարանիշի ավտոմեքենաները:

shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով Lexus-ի և Volkswagen-ի վարորդները տեղափոխվել են հիվանդանոց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայրում հավավքածներն ասել են, որ Lexus-ը վարել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ռաֆիկ Աբրահամյանը, ում ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է և բախվել է 07-ին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել է Volkswagen-ին ու Opel-ին:

armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով