«Իմ ցավակցությունն եմ հայտնում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր ընկերներին». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում Գերման Ավագյանը լուսանկարների միջոցով հետևողականորեն անդրադարձել է հանքարդյունաբերության, մտավոր առողջության, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին՝ այդպիսով նպաստելով դրանց վեր հանմանն ու բարձրաձայնմանը:

Նրա պրոֆեսիոնալ բարձր հատկանիշների մասին են վկայում միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում և աշխարհի մի շարք երկրներում բացված բազմաթիվ ցուցահանդեսները:

Իմ ցավակցությունն եմ հայտնում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր ընկերներին»,- ասված է վարչապետի ցավակցական հեռագրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով