«Ի՞սկ առողջապահության նախարարը մեկ տարվա ընթացքում որևէ անգամ եղել է Աչաջուր ԱԿ – ում ,ծանոթացել է խնդիրների հետ ,և կ՞ամ որևէ քայլ ձերնարկել է կենտրոնի զարգացման համար».Նունե Ներսիսյան

«Աչաջրի առողջության կենտրոնում 2018-ին ընդունվել է թվով 88 ծնունդ, իսկ 2019-ի առաջին 11 ամիսների ընթացքում 75 ծնունդ։ Այստեղից պարզ է դառնում, որ 4-5 օրը մեկ ընդունվում է 1 ծնունդ: Ավելին` կենտրոնում չկա վիրահատարան, չկա ինտենսիվ թերապիայի ծառայություն, չկա անեսթեզիոլոգ և նեոնատոլոգ»:

Սկսենք հերթով քննարկել ձեր սուտ հայտարարությունները:2019 թվականի հունվար և փետրվար ամիսներին ծնունդներ չեն եղել Ան-ի թեթև ձեռքով ,քանի ,որ հայտարարվել էր ,որ ծննդաբերական բաժանմունքը փակվելու է:Երկրորդ սուտը վերաբերվում է նեոնատոլոգին:Աչաջուր ԱԿ – ի ծննդաբերական բաժանմունքում աշխատում է նեոնատոլոգ` Վարդիթեր Իսկանդարյանը:Հիմա մեջբերեմ մյուս պարբերականը . «Տվյալ կենտրոնի օրինակով ծառայությունը չպետք է գործեր դեռևս 2019-ին, սակայն կազմակերպությանը տրվել է 1,5 տարի ժամանակ՝ բարձրացնելու ծնունդների թիվը և ծննդօգնության կազմակերպման համար կենսական անհրաժեշտություն ներկայացնող պայմաններ ապահովել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա պատասխանեմ այս ասածին:Ի՞սկ առողջապահության նախարարը մեկ տարվա ընթացքում որևէ անգամ եղել է Աչաջուր ԱԿ – ում ,ծանոթացել է խնդիրների հետ ,և կ՞ամ որևէ քայլ ձերնարկել է կենտրոնի զարգացման համար:Դե ի հարկե ոչ ,քանի որ զբաղված էր անձնական կյանքը բարելավելով:Եվ համեմատել Աչաջուր համայնքը մնացած համայնքների հետ,հորդորել զարգացնել շտապ օգնության ծառայություն`առնվազն տգիտություն է:Մի բան էլ` 150 ծնունդի հաշվարկը ե՞թե արել եք հղում տալով հարկային օրենսգրքին ,ուրեմն հիշեք սա չոր թվային հաշվարկ չէ,այս դեպքում մարդկային կյանք է,որը վեր է ցանկացած օրենքից և թվից:

Պարոն Սմբատյան խորհուրդ եմ տալիս ձեզ հորդորել ձեր վերադասին վաճառել Prado- ն և վերազիննել Աչաջուր ԱԿ-ի ծննդաբերական բաժանմունքը:Չնայած դուք այնքան ապաշնորհ եք ,որ մենք ինքներս կանենք :Աչաջուր Ակ- ի ծննդաբերական բաժանմունքը չի փակվելու:Շարունակեք սխալը սխալի հետևից:Այդպիսով անավարտ կմնա ձեր ճանապարհը:

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով