Թավշյա ձյունը վերջապես և անսպասելիորեն Հայաստան եկավ 2018–ի հեղափոխությունից հետո

Աննախադեպ ձյունը

Երկար տարիներ Հայաստանում ձյուն էր գալիս, բայց այն թավշյա չէր։ 2018–ի ձմեռն ընդհանրապես ցուրտ չէր ու նպաստում էր քայլերթին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թավշյա ձյունը վերջապես և անսպասելիորեն Հայաստան եկավ 2018–ի հեղափոխությունից հետո։ Դրանից առաջ եկած ձյունը ձմեռային չէր։ Սև էր։ ՀԻմա մենք արդեն ունենք սպիտակ ձյուն և դա շնորհիվ … Մի խոսքով, չասեմ, գիտեք, թե ում։

Աննախադեպ այս ձյունը զարկ կտա ոչ միայն գյուղատնտեսությանը, այլ նաև կնպաստի կովերի կաթնատվության աճին, փոքր եղջերավոր անասունների մերձեցմանն ու խոշորների բազմացմանը։ Եվ այդ ամենը … Մի խոսքով, գիտեք, թե ում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով