«Ընտրական տուրիզմդ» որն է, էս ի՞նչ հերթական մոլագարություն է.Մարգարիտ Եսայան

Քո մութ հոգին պիտի պատռվի

Ամեն անգամ թույլ հույս եմ փայփայում, որ ահա-ահա եւ այսօրվա իշխողները իրենց վոժդով վերջապես կլրջանան եւ կգնահատեն իրենց գործի եւ խոսքի բեռը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չեն լրջանում եւ չեն հասունանում։ Ինչ-որ հիմար փաստեր ներկայացնելիս Փաշինյանը գլուխ էր գովում, թե զոհերի թիվը բանակում նվազել է։ Նախ՝ խաբում էր, կա վիճակագրություն, իվերջո, բայց չմտնեմ դրա մեջ։ Պարզապես հերթական անգամ տեղի է ունենում շատ վտանգավոր գործընթաց։

Նա գնում է Գերմանիա, ինչ-որ ժողովի, մինչդեռ՝ ակնհայտ է, գնում է իր «կիրթ»  Ալիեւի հետ Արցախի մասին եւ Արցախի շուրջ խոսելու։Եվ հենց այս պահին, ունենք շատ տխուր արձանագրում․ Ժնեւում Մնացականյան-Մամեդյարով երկու օր տեւած բանակցություններից հետո,վերջին 13 օրվա ընթացքում բանակում ունեցել ենք յոթը զոհ, յոթ լույս-ճրագ է հանգչել մեր հողում։

Հիմա, ինչո՞ւ են լռում, նախ, ինչո՞ւ չեն ցավակցում, ապա, ինչո՞ւ չեն ասում, թե Ալիեւի հետ էդ ինչի՞ց են փիքր անելու։Դե, ասեք, մարդիկ իմանան։Ասեք նաեւ, թե ինչո՞ւ հատկապես ապրիլին եւ՝ ինչո՞ւ հանրաքվե։Մտացածին եւ կեղծ օրակարգի աղմուկի մեջ հատկապես ի՞նչն եք ուզում լռեցնել։ Կամ, էդ հանրաքվեով ո՞ւմ ի՞նչ ես ցույց տալու, արդյո՞ք այն, որ քո խոսքը կանցնի նաեւ Արցախի պարագայո՞ւմ։ Ասա այս ամենը, թե չէ նստում ոտանավոր ես երկնում՝ մուկ ես ծնում։ Ասա խնդրեմ, իսկ ո՞վ է քեզ տվել իրավունք դրսում ապրողներին, որ ունեն ՀՀ անձնագիր, հրավիրես, կանչես հանրաքվեին մասնակցելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ դու ՀՀ քաղաքացուն, ոչ «հպարտներին» , այլ՝ նորմալ, ազնիվ եւ նվիրյալ քաղաքացիներին, հա այդպիսիք եւս կան եւ նրանք այլեւս մեծամասնություն են, այն քաղաքացիներին, որոնք մաքառել են, մրսել, պայքարել, լավ ու վատ օրեր տեսել, պահել սահմանը, զինվոր տվել, հարցրու՝ այդ քաղաքացին համամի՞տ է, որ դու դրսիններին կանչես հանրաքվեի։ Ամենակարեւերը՝ էս ինչ սեպ ես խրում դրսի հայության եւ ներսի քաղաքացիների միջեւ, քո ավերիչ, կազմաքանդիչ գործողությունները մինչեւ ո՞ւր են քեզ հասցնելու։

«Ընտրական տուրիզմդ» որն է, էս ի՞նչ հերթական մոլագարություն է։ Արդյո՞ք սա լինելու է մինի փորձ Արցախին վերաբերող «գեներալնի»  ներկայացումից առաջ։Քո մութ հոգին պետք է պատռվի․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով