Երբ ժամանակը գա, Նիկոլը կասի, որ ինքը որևէ կապ չունի այդ հանցագործության հետ, դա եղել է պատգամավորների անձնական նախաձեռնությունը. Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԱԺ 37 պատգամավորների կողմից ներկայացված՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխման նախագծին: Նա մասնավորապես նշել է, որ Փաշինյանն իր ազգական-պատգամավորներին խորհուրդ է տվել չմիանալ այդ նախաձեռնությանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Առաջին հայացքից զարմանալի էր, որ Նիկոլի էջում որեւէ վերաբերմունք չկա սահմանադրական կարգը տապալող 37 պոտենցիալ հանցագործների ներկայացրած օրինագծի մասին։ Ու նաև նա իր ազգական-պատգամավորներին խորհուրդ է տվել չմիանալ այդ նախաձեռնությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն, երբ ժամանակը գա, Նիկոլը կասի, որ ինքը որևէ կապ չունի այդ հանցագործության հետ, դա եղել է պատգամավորների ինքնաբուխ, անձնական նախաձեռնությունը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով