«Երբեւէ որեւէ դասագրքում կարդացե՞լ եք ԱԺ-ի կողմից սահմանադրական կարգի տապալման նման առերեւույթ օրինակ».Ամրամ Մակինյան

Երկու օր առաջ գրել էի նրա մասին, որ խորհրդարանական մեծամասնությունը չի հետևելու Վենետիկից և Ստրասբուրգից եկող հորդորներին և շարունակելու է «Երկքայլային պարզունակ կոմբինացիայի» իրականացումը։
Եվ ահա դեռևս «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» առաջին քայլը չավարտված, խորհրդարանական մեծամասնությունը շրջանառության մեջ դրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի հիման վրա ՀՀ-ում մեկ քաղաքական ուժ միանձյա կերպով փոխելու է Սահմանադրությունը և դադարեցնելու է Սահմանադրական դատարանի գործունեությունը։
Իրավաբանական կրթություն կամ միջին իրավագիտակցություն ունեցող ցանկացած անձ հիանալի կերպով գիտակցում է «Իմ քայլը» խմբակցության քայլերի բացասական հետևանքները մեր պետականության վրա։

Հ.Գ. Հարցս ուղղում եմ իմ իրավաբան գործընկերներին՝
-Հարգելիներս, երբևէ որևէ դասագրքում կարդացել կամ տեսել եք Ազգային ժողովի կողմից սահմանադրական կարգի տապալման նման առերևույթ օրինակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստաբան Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով