«Եվ ի՞նչ էիք սպասում այս մարդուց».Վահագն Վարագյան

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

-Երբ 2018թ.-ին Արմեն Սարգսյանին առաջարկվել էր ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը, նա որոշում կայացնելու համար եկավ Համալսարան՝ տեսակետ հարցնելու և ստացավ այդ տեսակետը: Համալսարանն ասաց՝ համաձայնվեք պարոն Արմեն Սարգսյան:

Շուտով կլրանա 2 տարին, որ Համալսարանում «շունը տիրոջը չի ճանաչում», իսկ Արմեն Սարգսյանը Համալսարանի հարցում ոչ մի տեսակետ չունի, կրկնում եմ՝ ոչ մի տեսակետ չունի: Մայր Բուհի շրջանավարտը, Ֆիզիկայի ֆակուլտետի երբեմնի կոմսոմոլի քարտուղարը, տեսական ֆիզիկայի երբեմնի դասախոսը, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու համար Համալսարանից տեսակետ էր հայցում, զրո տեսակետ է հայտնում Համալսարանում տիրող բարքերի մասին:

Եվ ի՞նչ էիք սպասում այս մարդուց, պետք է սահմանադրական կարգը տապալելու գործընթացի սահմանադրականությունը վիճարկե՞ր: Միամիտներ 🙂
#Հանրաքվե_լինելու_է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով