«Դուք Վենետիկի հանձնաժողովից վախենում եք, ինչպես սատանան՝ խաչից».Արմեն Աշոտյան

Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի մասին հիշատակումը թաքցնելու մեղքը կանխատեսելիորեն գցել է թարգմանչի վրա:

Ու ներողության փոխարեն մի մուննաթ, մի զուննաթ, թե բա. “շահարկվող հատված”:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թարգմանիչը հասկացանք, ձեզ крайний եք գտել, բարդում եք վրեն: Բա վարչապետի պաշտոնական կայքէջում ո՞վ էր սկզբից աղավաղված տեղեկությունը տեղադրել ու տարածել: Այլմոլորակայիննե՞րը թե Մերսում Դինու՞լը։

Նման դեպքերում ժողովուրդը մի խոսք ունի, ասում է. “պադոշ”:

Փաստորեն, երբ փորձում եք ժողովրդին մոլորեցնել ու խաբել, իսկ հետո բռնվում եք, մի հատ էլ մե՞նք ենք մեղավոր, որ ձեր ստերն ու մանիպուլիացիաները ջրի երես ենք հանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու ձեր “հեռարձակումները” մեր վրա թանկ չծախեք, ժամանակակից աշխարհում մեծ դժվարություն չէ, ինչպես տեսաք, այլընտրանքային աղբյուրներով ճշտել և բացահայտել իրողությունները, ինչը և անում եմ ձեր բոլոր միջազգային այցերի ընթացքում:

Դուք Վենետիկի հանձնաժողովից վախենում եք, ինչպես սատանան՝ խաչից։

Արմեն Աշոտյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով