Դիպուկահարներ «ՔՊ» նիստի ժամանակ. ինչից է վախենում Նիկոլ Փաշինյանը․ Antifake.am

Antifake.am-ը գրում է․

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջերս տեղի ունեցած նիստերից մեկի ժամանակ, որին ներկա է գտնվել նաև Նիկոլ Փաշինյանը, Սայաթ Նովա-Չարենց խաչմերուկում գտնվող «ՔՊ» գրասենյակի շենքը հսկվել է դիմակավորված դիպուկահարների կողմից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին տեղեկացրել է AntiFake.am-ին դիմած քաղաքացին և տեսանյութ տրամադրել։

Փաստ է, որ վերջին շրջանում պետական ահռելի միջոցների հաշվին Նիկոլ Փաշինյանն անընդհատ ավելացնում է իր անձնական անվտանգությունը։  Հիշենք ամբողջությամբ զրահապատ նոր մեքենաների ձեռքբերումը, Ֆրանսիա ուղևորվող կառավարական պատվիրակության օդանավին ռազմական ուղղաթիռով ուղեկցումը, և բոլորովին վերջերս կառավարական առանձնատների մուտքը նոր պատնեշներով և «դռոնների» խլացուցիչներով պաշտպանելը, հիմա էլ, փաստորեն՝ հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստերին դիպուկահարների հսկողությամբ մասնակցելը։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես վախենում է։ Գուցե Նիկոլ Փաշինյանի վախերը պայմանավորված են իր վկայակոչած «ներքին վտանգներո՞վ», «հիբրիդային հեղաշրջման փորձերո՞վ», բայց մի՞թե «ներքին վտանգներից» պաշտպանվելու համար Նիկոլ Փաշինյանին դիպուկահարներ են պետք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ երևույթին` Նիկոլ Փաշինյանը վախենում է արտաքին ուժերից և նրա վախերն առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առկա զարգացումներին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով