Արցախում տեղյա՞կ են, գիտե՞ն` ինչ ծրագրեր են իրենց հաշվով կազմում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ Հայաստանում տեղյակ չեն, թե ինչի մասին են երկու օր բանակցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ինչպես ժողովուրդն է ասում, «ջհանդամը», բայց գոնե դրանից Արցախում տեղյա՞կ են, գիտե՞ն ինչ ծրագրեր են իրենց հաշվով կազմում։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն այդ բանակցությունների մասին հայտնե՞լ է իր պաշտոնակցին՝ Բակո Սահակյանին եւ Արցախի ղեկավարությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա հունիսին, երբ Փաշինյանն Արցախում դավադիրներին հայտնաբերելու ակտիվ որոնողական աշխատանքների մեջ էր, հայտարարեց.

«Երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում եւ ինչ են ուզում ասել:

Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին: Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել»։ Իհարկե, այս հայտարարությունից անմիջապես հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը հակադարձեց՝ իրենք միշտ էլ տեղյակ են եղել բանակցվող նյութին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա խիստ «կոնֆիդենցիալ» բանակցությունների մանրամասների մասին արդեն Արցախի իշխանություններին տեղեկություն փոխանցվե՞լ է, Փաշինյանը հարկ համարե՞լ է այդ մասին տեղեկացնել հարցի հիմնական «շահառուներին»։

Մինչ այդ Արցախից արդեն անհանգստություն արտահայտող հայտարարություններ են հնչում։ Եվ, ի վերջո, ու՞ր կորավ առանց Արցախի չբանակցելու Փաշինյանի հայտարարությունը։ Թե՞ երկու օր Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները չեն բանակցել, ուղղակի «ջան ասել, ջան լսել են»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով