Արդյունքում՝ օրհասի մեջ, պատերազմի և շրջափակման մեջ էլի դու ես մնալու, իմ խաբված ԺՈՎՈՎՈՒՐԴ

Ժողովու´րդ, ուշքի արի:

Նիկոլը երեկվա ելույթով, քո զգացմունքներն է բորբոքում, որպեսզի քեզ հերթական անգամ օգտագործի, պետության դեմ կազմակերպվող պատերազմը քո վզին փաթաթի: Երեկ՝ շատ հանգիստ, իրենց քվերակությամբ կարող էին անցկացնել ՍԴ-ի դեմ ուղղված նախագիծը: Չարեցին, որովհետև գիտեն, որ պետության դեմ հանցանքի համար պատասխանատվության են ենթարկվելու, որովհետև գիտեն դա իրենց իշխանության կորստի ուղիղ ճանապարհն է լինելու: Իսկ իրենք դեռ պետության դեմ գործ ունեն անելու…:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլը դեռ պետք է ՍԴ-ով ստամբուլյան կոնվենցիային դրական գնահատական տա և ԱԺ-ով վավերացնի, որ միասեռականները Հայաստանում, ինչպես եվրոպական շատ երկրներում, ամուսնանալու և երեխաներ որդեգրելու հնարավորություն ունենան, գեյ շքերթներ կազմակերպեն: Նիկոլը ՍԴ-ով, մեր արյամբ ազատագրված Արցախը դեռ պետք է հանձնի ադրբեջանին: Ժողովուրդ, հասկանում եք, թե ինչու է ձեզ հրահրում. ձեր ձեռքերով է ուզում քանդել պետությունը, որպեսզի վերջում ինքը պատասխանավության չենթարկվի և ավելին՝ ստանա իր հասանելիքը իրեն «ոգեշնչողներից» և չվի տաք երկրներ: Արդյունքում՝ օրհասի մեջ, պատերազմի և շրջափակման մեջ էլի դու ես մնալու, իմ խաբված ԺՈՎՈՎՈՒՐԴ:

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով