Արարատի մարզում բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. կա 5 վիրավոր

Shamshyan.com-ի փոխանցմամբ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Գարիկ Սարգսյանի վարած Lexus մակնիշի 77 VQ 777 համարանիշի և 40-ամյա Յուրա Տերտերյանի վարած Mercedes մակնիշի 35 ZG 905 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով Յու. Տերտերյանը, նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Ն. Լ-ն, Lexus-ի վարորդ Գ. Սարգսյանն ու նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 46-ամյա Գ. Խ-ն, 26-ամյա Ս. Շ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մինասյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Գ, Սարգսյանն աշխատում է «Գար-Տրաս» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով