Ազգային առաջնորդին վայել խոսքեր հնչել են Մյունխենում 2018-ի փետրվարին Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից.Վահան Բաբայան.

Մյունխենում մենք 2018-ին ադրբեջանցիների պորտը տեղը դրել էինք,հիմա տեսնենք բանաստեղծությունների սիրահար խմբագիրը ինչ է անելու:

Ազգային առաջնորդին վայել խոսքեր հնչել են Մյունխենում 2018-ի փետրվարին Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
2018թ փետրվարին Սերժ Սարգսյանը նույն Մյունխենում,որտեղ այսօր Նիկոլ Փաշինյանն է մեզ ներկայացնում ադրբեջանցի լրագրողին ի պատասխան ասել էր,որ Երևանը ունի 2800 տարվա պատմություն իսկ հայ ժողովուրդը այստեղ ապրում է ավելի քան 5000 տարի և որևէ մեկը չի կարող կոտրել մեր կամքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի պատասխան նաև ադրբեջանցու հարցին թե երբ՞ է ինքը կարող վերադառնալ Ղարաբաղ Սերժ Սարգսյանը ասել էր,որ դա հնարավոր կլինի այն դեպքում,երբ Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի անիրատեսական մոտեցումներից և սթափվի:Հիմա այս խոսքերը համեմատեք մեր այսօրվա իրականության հետ,երբ այսպես կոչված «Ղարաբաղի համայնքի ներկայացուցիչը» ընտրվում է մեջլիս և հանդիպում միջազգային պաշտոնյաների հետ,երբ մեր երկրի ղեկավարը իբր նոր մոտեցումներով հնչեցնում է նաև մեզ պատերազմ պարտադրողին ընդունելի տարբերակների հետ իր հաշվի նստելու պատրաստակամության մասին,մի բառ անգամ չի ասվում մեր արցախահայության ինքնորոշման իրավունքի և ազատագրական պայքարում հաստատված հաղթանակնեի մասին:

Մնացածը կտեսնենք արդեն Մյունխենում:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով