Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երհովը հայտնել է, որ 2019-ին Թուրքիայի միջերկրածովյան հանգստավայրերում մահացել է 154 ռուս զբոսաշրջիկ։ Եվս 31-ը մահացել է Ստամբուլում։
Ըստ դեսպանի՝ մահացության պատճառներից են ճանապարհատրանսպորտային վթարները, ջրախեղդ լինելու դեպքերը, դժբախտ պատահարները և այլն։ Այնուամենայնիվ, ըստ դեսպանի, մահացության հիմնական պատճառը մարդկանց խրոնիկ հիվանդություններն են։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Շարունակությունը կարդացեք՝ սկզբնաղբյուր կայքում: