ArmLur.am-ի տեղեկություններով, այս պահին կառավարության 3-րդ մասնաշենքում, որտեղ գտնվում է քաղաքաշինության կոմիտեն, ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում: Մենք տեղեկացանք, որ խուզարկությունն իրականացվում է կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում:
Նշենք, որ մամուլում վերջերս լուրեր էին տարածվել այն մասին, որ Վահագն Վերմիշյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ չարաշահումների եւ հովանավորչության հանցակազմով, սակայն վերջինս հերքել էր իր առնչությունն այդ գործին:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հավելենք նաեւ, որ ArmLur.am-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում եւս այս ընթացքում խախտումներ են եղել եւ առջևում լուրջ բացահայտումներ են սպասվում: