ՍԻՄ կուսակցությունը որևէ ձևով չի մասնակցելու «հանրաքվե» անվանված հակասահմանադրական հանցագործությանը

Տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության նախագահության նիստ` որոշելու կուսակցության դիրքորոշումը Սահմանադրության կոպիտ խախտմամբ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի վերաբերյալ: Նիստի մասնակիցներն արձանագրեցին, որ 2018-ին սահմանադրական կարգի տապալման արդյունքում իշխանության եկած վարչախումբն այդ հանրաքվեով նպատակ ունի ամբողջացնել իշխանազավթումը` զավթելով նաև իրավակարգի վերջին բաստիոն Սահմանադրական դատարանը:

Նիստի մասնակիցները շեշտեցին, որ քվերկության մասնակցելը նշանակում է հանցակցություն սահմանադրական կարգի դեմն ուղղված ծանր հանցագործությանը, և արձանագրեցին, որ դա վերաբերում է ոչ միայն կուսակցություններին և հանրային այլ միավորումներին, այլև ՀՀ քաղաքացիներին:
Առաջիկայում կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ՍԻՄ կուսակցության լրատվական ծառայություն 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով