«Սասնա ծռերը» փակել են Երևան-Գյումրի մայրուղին,«Հրապարակ»

«Սասնա ծռեր»-ի անդամներն ու աջակիցները փակել են Երևան-Գյումրի ճանապարհի Արթիկի հատվածը ։ Նրանք պահանջում են «Սասնա ծռերի» 2 անդամներին՝ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին ազատ արձակել․

« Այսօրվա վարչապետը այն ժամանակ ասում էր, որ «Սասնա ծռերը» ահաբեկիչներ չեն, որ նրանց ճանաչում է, այսօր նրանք անազատության մեջ են։ Պարոն վարչապետ, սթափվեք, մենք այն ժամանակ պայքարում էինք նախկին իշխանության դեմ, այժմ պայքարում ենք, որ նոր իշխանությունը սխալներ չգործի»,- ասաց ծռերի համակիրներից մեկը։

Նշենք, որ  Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը կալանավորված են «Արմավիր» ՔԿՀ-ում։ ՊՊԾ գնդի գրավման գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխված է չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատմամբ, միայն Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանն են շարունակում մնալ կալանքի տակ:

Հիշեցնենեք նաև, որ ի թիվս այլ հանցանքների, նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ 3 ոստիկանի սպանության համար։

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Վաղարշապատի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և համայնքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

29.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով