Ռուսական ալիքների սպառնալիքը կամ ինչպե՞ս արդյունավետ փջացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրում հեռարձակվող օտարերկրյա հեռուստաալիքների խնդրին՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպետք է լինեն։

Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ։ Մասնավորապես նա նշեց, որ այդպիսի կարծիք կարող է ստեղծվել օրինակ վրացիների և ուկրաինացիների մասին, որովհետև տվյալ պետությունը այդպիսի ալիքներ հեռարձակող պետության հետ թշնամական հարաբերություններ ունի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ Վրաստանը, ըստ Հակոբյանի, մեր հա՛մ հարևանն է, հա՛մ դաշնակիցը։ Կան արևմտյան ընկերություններ, որոնց թշնամին կամ հակառակորդը Իրանն է, ու նրանք կարող են այդ հեռուստաընկերությամբ հակաիրանական բովանդակություն եթեր տալ: Վստահ ենք, որ այս վերջին միտքը նա արտահայտել է պարզապես արդարացի լինելու տպավորություն ստեղծելու համար:

Ակնհայտ է, որ խոսքը CNN հեռուստաընկերության մասին է, քանի որ այլ արևմտյան ալիք անվճար հեռուստաընկերությունների ցակնում չկա: Մի՞թե կա որևէ մեկը, ով կհավատա, որ, որ ՀՀ Կառավարությունը համարձակություն կունենա փակել CNN-ը:

Այս ամբողջ պատմությունը ունի միայն մեկ թիրախ՝ ռուսական հեռուստաալիքները: Նշենք նաև, որ այս անհեթեթության վերաբերյալ տարակուսանք է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը: Մի կողմ դնենք այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բավականին լայն շերտ կա, որը առավելապես դիտում է ռուսական ալիքներ և ոչ միայն այն պատճառով, որ ռուսական ալիքների եթերի բովանդակության որակը անգամներ ավելի բարձր է, քան հայրենական ալիքների եթերի բովանդակությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրականում այս դեմարշի հետևում կա մի պարզ ճշմարտություն: Սա ՀՀ նոր իշխանության մաս կազմող որոշակի շրջանակների կողմից որդեգրված հակառուսական օրակարգի ներքո իրականացվող պայքարի խճանկարի մի մասն է: Միայն կույրը չի տեսնում, որ մեր հայրոնիքում տարբեր ուղղություններով տարվում է հակառուսական քարոզչություն, որը պարբերաբար ունենում է այսպիսի պիկեր: Եվ այս պայքարը, որը որոշ առանձնահատուկ ռուսաֆոբ էլեմենտներ նույնիսկ անվանում են պայքար Կրեմլյան ազդեցության դեմ, ունի բավականին երկար պատմություն: Դեռևս 2014 թվականի ապրիլի 9-ին այն ժամանակ սովորական մահկանացու, իսկ այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, թե ինչպես է ռուսական ալիքներով մեր ականջներին թափվում աներևակայելի աստիճանի սուտը և մեզ իլյուզոր թշնամիներ է ստեղծում ու դարձնում Ռուսաստանի իմպերիայի մի մասնիկ… Պուտինը Հայաստանը չի ճանաչում՝ իր համար՝ մենք իմպերիայի մի մասն ենք․․․իսկ հեռուստատեսությունը սարքել ա անձնական օգտագործման զենք․ ուղիղ ալիքով մտնում ա մարդկանց ուղեղները, թելադրում ա այն ինչ ինքն ա համարում ճիշտ․․ նման պասիվ քաղաքականությամբ մենք թողնում ենք ՀՀ քաղաքացուն վերածել Ռուսաստանի Դաշնության ենթակայի… Պուտինը Հայաստանը չի ճանաչում՝ իր համար՝ մենք իմպերիայի մի մասն ենք․․․իսկ հեռուստատեսությունը սարքել ա անձնական օգտագործման զենք․ ուղիղ ալիքով մտնում ա մարդկանց ուղեղները, թելադրում ա այն ինչ ինքն ա համարում ճիշտ․․ նման պասիվ քաղաքականությամբ մենք թողնում ենք ՀՀ քաղաքացուն վերածել Ռուսաստանի Դաշնության ենթակայի:

Նմանատիպ գրառումներ, որոնք իրենց ռուսատյացությամբ ուղղակի էպիկական են, կարելի է գտնել այսպես կոչված «սորոսական» շրջանակների ներկայացուցիչների էջերում: Այս ֆոնի վրա մի պահ եկեք հիշենք տիկին Լարիսա Մինասյանի վերջերս տված մամուլի ասուլիսի ժամանակ իր կողմից հնչեցված այն միտքը, որ իրենց դեմ մղվում է յուրահատուկ պայքար, որի ընթացքում հակահեղափոխական ուժերը փորձում են ստեղծել վախի մթնոլորտ և ժողովրդին բացասական տրամադրել Բաց հասարակության հիմնադրամին:

Շատ զավեշտալի են տիկին Մինասյանի այս լալահառաչ հայտարարությունները, հատկապես հաշվի առնելով այն հակառուսական պայքարը, որն իրենք միջնորդավորված եղանակով մղում են Հայաստանում արդեն մեկ տասնամյակ, եթե ոչ ավել, փորձելով սերմանել ատելություն և վախ Ռուսաստանի նկատմամբ: Միանշանակ անհեթեթություն է համարել, որ ռուսական ալիքները սպառնալիք են ազգային անվտանգության տեսնակյունից: Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքը այն չափով կախված չէ ռուսական ալիքներով հեռարձակվող կոնտենտից, որքան փորձում է ներկայացնել նոր իշխանությունը:

Մեր հասարակությունը ունի ինֆորմացիայի այլ աղբյուրներ նաև: Թիրախներ ստեղծելու և դրանք խոցելու այս արատավոր պրակտիկան, որն աշխատել է երկու տարի առաջ և որի օգնությամբ իշխանության է եկել լեգիտիմագույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, այլևս չի աշխատում: Ռուսաստանը այսքան բացահայտ կերպով որպես թշնամի ներկայացնելու ճղճիմ փորձերը դատապարտված են, բայց հղի են հարաբերությունների լրջագույն վատթարացմամբ:

Իսկ Փաշինյանը այդ նույն ժամանակ լուսանկարվում էր Միշուտինի հետ…

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով