Պատվիրեք ձեր տոմսերը և եկեք հանրաքվեին մասնակցելու՝ ինձ անսահմանափակ լիազորություններ ապահովելու համար

Փետրվարի 9-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ի թիվ այլ անհեթեթությունների կոչ է արել նաև սփյուռքահայերին՝ այսօրվանից սկսած պատվիրել իրենց տոմսերը հանրաքվեին մասնակցելու համար… Ինչպե՞ս պիտի մեր հասարակության սթափ մտածող զանգվածը վերաբերվի այս դատարկաբանությանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում տեղավորված և իրեն կեղծավոր և քծնող շքախմբով շրջապատած անձնավորությունը հայտնի է օտար ափերում ապրող մեր հայրենակիցներին նման կոչեր հղելով: Սակայն պիտի արձանագրենք, որ 2018 թվականից ի վեր չի արձանագրվում այն աննախադեպ ներգաղթը, որն այդքան ինքնամոռաց քարոզում էր Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գուցե առանձին ընտանիքներ կամ անհատներ վերադարձել են Հայաստան իշխանափոխությունից հետո, հատկապես եթե հիշենք, թե ինչպես էր Մխիթար Հայրապետյանը օդանավակայանում դիմավորում մի հայ ընտանիքի, որին, ինչպես որ հետագայում պարզվեց, ուղղակի արտաքսել են եվրոպական երկրներից մեկից:

Բայց ավաղ, այդպիսի հայրենադարձությունը չկրեց զանգվածային բնույթ: Ոչ Սերժ Թանկյանը, ոչ էլ Արսինե Խանջյանը, որքան որ մեզ է հայտնի, չեն կատարել Երևանի Հյուսիսային պողոտայում բնակարան գնելու իրենց խոստումը: Իրականում Նիկոլ Փաշինյանը չի կարողանում յուրացնել մի պարզ միտք՝ եթե հայաստանաբնակներին նա կարող է հեշտությամբ խաբել եդեմյան պարտեզի բարիքներ խոստանալով, ապա արտասահմանում իրենց կյանքը կառուցած և սերունդ մեծացրած մարդկանց խոստումներով խաբել հնարավոր չէ: Այո, ֆեյսբուքում Փաշինյանին սատարող հայերի զգալի մասը բնակվում է Հայաստանից դուրս, նրանք պատրաստակամորեն մեկնաբանում են նրա ամբոխահաճո գրառումները և ողջունում են իր կողմից հորինած տնտեսական աճի աննախադեպ ցուցանիշները, բայց նրանցից շատ քչերն են պատրաստ իրական մասնակցություն ունենալ Հայաստանում տեղի ունեցող օրենքի տեսանկյունից կասկածելի գործողություններին:

Ճիշտ է, Փաշինյանն արդեն չի կանչում աշխարհի հայերին բնակություն հաստատել Հայաստանում, քանի որ հասկանում է, որ այդ մարդիկ չեն գա մի երկիր, որտեղ իշխանությունը չի կատարում խոստումները և չի կարողանում ապահովել նույնիսկ ամենապարզունակ բարենպաստ պայմանները ներդրումների համար: Այս անգամ նա ձայներ է աղերսում անօրինական հանրաքվեի համար: Բայց այստեղ պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք: Մեր հայրենակիցների մեծ մասը բնակություն են հաստատել այնպիսի երկրներում, որտեղ պետությունը անվերապահորեն կատարում է Սահմանադրության տառը, և այնտեղի օրվա իշխանություները չեն դիմում արկածախնդրության առանձին բարձրաստիճան պաշտոնատար անձանց քմահաճույքները կատարելու համար: Այս ամենի ֆոնին սփյուռքահայերի ողջամիտ շերտը հասկանում է, որ Հայաստանում ծավալվող այս իրադարձություններում ինչ-որ բան այն չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույնիսկ իննսունականների սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանի հանցավոր ռեժիմի ժամանակ Հայաստանից արտագաղթած հայերը արդեն սովորել են, որ ժողովրդավարական երկրում անվերապահորեն պահպանվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, մարդկանց չեն կոչում հանցագործներ, եթե չկա ուժի մեջ մտած համապատասխան դատարանի որոշում, երկրի ղեկավարը ժողովրդավարական երկրում չի կարող կոչ անել ժողովրդին շրջափակել դատարանները՝ իր ուզածին հասնելու համար և, ի վերջո, ժողովրդավարական երկրի առաջնորդն իր ենթակայության տակ գտնվող քաղաքական ուժին չի օգտագործում անօրինական հանրաքվե նշանակելու համար: Ժողովրդավարական երկրում Սահմանադրության դրույթները կատարվում են անվերապահորեն, նույնիսկ եթե դրանք այդ երկրի առաջնորդի քիմքին հարմար չեն:

Ուստի, նույնիսկ եթե որոշ արկածախնդիր հայրենակիցներ այնուամենայնիվ ժամանեն Հայաստան միայն հակասահմանադրական եղանակով նշանակված հանրաքվեին մասնակցելու համար, ապա նրանց ձայների քանակը դժվար թե որևէ լուրջ կշիռ ունենա:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով