Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին պարգևատրել է «Բարեկամության» մեդալով:
Մեդալը հանձնելիս Ալիևը նշել է, որ Չավուշօղլուն միշտ աջակցել և պաշտպանել է Ադրբեջանին: Նա բարձր է գնահատել Չավուշօղլուի անձնական դերակատարումը Թուրքիայի՝ աշխարհի մակարդակով ուժային կենտրոն դառնալու հարցում:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Չավուշօղլուն էլ պարգևն ընդունելիս նշել է. «Ինձ համար ամենաբարձր պարգևն այն է, որ մեր դրոշները ծածանվեն աշխարհում: Շարունակելու եմ աշխատել ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի համար»: