Ոչ մեկ չկարողացավ նրա դեմ կոմպրոմատներ ու դանոսներ ձեռք բերել

Նիկոլ Փաշինյանի «թավշյա հեղափոխությունից» հետո կայացած արտահերթ Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփումից և մանդատների հանձնումից անցել է արդեն ավելի քան 1 տարի: Նույնքան ժամանակ է անցել նաև այն օրից, երբ Նիկոլ Փաշինյանն իր 70 պատգոմավորների, բազմաթիվ նախարարների, փոխնախարարների, մարզպետների, փոխմարզպետների հետ քաղաքական պայքար և ատելության պրոպագանդիստական քարոզ է սկսել «նախկին ռեժիմից մնացած» Սահմանադրական Դատարանի դատավորների և հատկապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ գործող իրավավապահներն արին ամենայն հնարավորը նրա վրա «կեղտ բռնելու» համար, այդ շրջանակներում հարցաքննության հրավիրվեցին նաև նրա ծեր հայրը և երիտասարդ աղջիկները, խուզարկություն իրականացվեց Հրայր Թովմասյանի տանը, քրեական հետապնդում է սկսվել նրա սանիկների նկատմամբ, Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կալանավորվեց, ՍԴ շենքի առաջ կայացան Հրայր Թովմասյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիաներ: 2019-ի մայիսի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ակտիվիստներն անգամ արգելափակել են Սահմանադրական դատարանի մուտքը արգելելեվ աշխատակիցներին մուտք գործել շենք: Ամեն ջանք ու եռանդ ներդնելուց հետո, իշխող խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չկարողացավ գտնել գեթ 1 պատճառ, մեղք, սխալ, օրինախախտում, որի շնորհիվ հնարավոր կլիներ արժեզրկել Հրայր Թովմասյանին և հասնի նրա պաշտոնանկությանը: Օրեր առաջ՝ փետրվարի 6-ին, ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարվեց ԱԺ արտահերթ նիստ, որի նպատակը սահմանադրական փոփոխությամբ Հրայր Թովմասյանի հրաժարականին հասնելն էր: Այսինքն Նիկոլ Փաշինյանն ու իր հարյուրավոր պատգամաբորներն ու բարձարաստիճան չինովնիկներն այլ ելք չգտան ու չկարողացան այլ կերպով հասնել նրա հեռացմանը, սակայն դա էլ դեռ ամենը չէ: ԱԺ պատգամավորները հրաժարվեցին կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխության նախագծին, ձեռնպահ քվեարկելով` այնուհետև որոշելով իրականացնել սահմանադրության հանրաքվե: Այսպիսով նրանք խուսափեցին անգամ ինքնուրույն իրականացնել սահմանադրության ապօրինի և հակասահմանադրական փոփոխությունը և դա գցեցին ժողովրդի ուսերին:
ԱԺ արտահերթ այդ նիստին մասնակցեց նաև Նիկոլ Փաշինյանը, ով իր ողջ ջանքն ու եռանդը ներդրեց իր ելույթի մեջ, դահլիճում գտնվողներին և լրատվամիջոցներով նիստին հետևևող հանրությանը փորձելով համոզել, թե որքան վատն է Հրայր Թովմասյանը, թե որքան է նա կապված նախկին «թալանչիների» հետ և թե որքան անհրաժեշտ է մեզ անել այդ հանրաքվեն: Թե’ Նիկոլ Փաշինյանը, թե’ իր պատգամավորներն ու մյուս պաշտոնյաները չփորձեցին անգամ թաքցնել, որ սահմանադրության հանրաքվեն զուտ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից և մի քանի ՍԴ դատավորներից ազատվելու միջոց է և ոչ թե Սահմանադրությունը բարեփոխելու միջոց:
Երեկ՝ փետրվարի 9-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺ որոշումը։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 թվականի ապրիլի 5-ին, այսինքն 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին ու, դիտարկելով այս ժրաջանությանը և անձնվեր պայքարը ՍԴ նախագահի դեմ, չի բացառվում անգամ, որ հանրաքվեն անցկացնելով և իր ցանկանլի արդյունքը ստանալով, Նիկոլ Փաշինյանի համակարիներն անգամ այդ օրով հրավառություն էլ իրականացնեն: Փաստը մնում է փաստ, որ Հրայր Թովմասյանը պատմության մեջ կմնա որպես անկոտրում անձ, որի դեմ չկարողացան դուրս գալ անգամ Նիկոլ Փաշինյանն ու նրա հարյուրավոր պատգամավորները, նախարարներն ու փոխնախարարները՝ միասին վերցրած:
Բոլոր «հեղափոխություններն» էլ ունեն սկիզբ և ավարտ, և բոլոր իշխանափոխություններից հետո էլի ու էլի տեղի են ունենում նոր իշխանափոխություններ: Եվ հեռու չի այն օրը, երբ Հայաստանում կլինի հերթական հեղափոխությունը, որն արդեն Հրայր Թովմասյանի անունը կգրի ոսկե տառերով որպես հերոսի, որը միայնակ դիմակայեց ողջ «նախկին ռեժիմի» ճնշումին:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով