«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Վենետինիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանը.
«Շատ կարմրավուն «դեղին քարտ» Վենետիկին հանձնաժողովի նախագահից։ Բուքիքիոն արդեն ստիպված է ժողովրդավարության այբբենական ճշմարտություններ ներառել հայտարարությունում։
«Ժողովրդավարական մշակույթը և ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ պահանջում են ինստիտուցիոնալ սահմանափակում, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև»։
«Հասունության» հիշատակումն այս հայտարարության մեջ ավելի խոսուն է, քան հարյուրավոր-հարյուրավոր բառեր։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Էս ուր հասանք…»։