Նապոլեոն Փաշինյան VS Սահմանադրական դատարան. Պլան Բ

Արդեն մի քանի օր է, ինչ չեն հանդարտվում կրքերը ««Ազգային ժողովի կանոնակարգ» «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենք և ՍԴ մասին սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ» կոչվող փաթեթի շուրջ, որը ՔՊ խմբակցությունը համառորեն փորձում է ներկայացնել ԱԺ արտահերթ նիստի ժամանակ:

Այս արտահերթ նիստը ինքնին արդեն զավեշտ էր, քանի որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, ակնհայտորեն չտիրապետելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներին, որոշում է կայացրել փոտրվարի 6-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, սակայն երբ իրենից ակնհայտորեն ավելի գիտակ և փորձառու նախկին ԱԺ Աշխատակազմի ղեկավարի տեղակալը իր ֆեյսբության էջում մատնացույց է արել այդ ճչացող անգրագիտությունը, հապճեպ անվավեր է համարել իր իսկ որոշումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն սա տեխնիկական մասն էր միայն: Եթե ավելի լրջորեն մոտենանք այս հարցին, ինչը այս պարագայում պարզապես անհրաժեշտ է, ապա փոփոխությունների այս փաթեթը իրականում շատ մեծ վտանգ է Հայաստանի Հանրապետությունում մինչև 2018 թվականը հաստատված ժողովրդավարության համար:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում իշխող մեծամասնություն հանդիսացող քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պատերազմ է հայտարարել Սահմանադրական դատարանին և դրա նախագահ՝ Հրայր Թովմասյանին: Սկսենք նրանից, որ իր մարտնչող կուրության մեջ իշխանությունը հասել է նրան, որ Սահմանադրական դատարանի կերպարը բնակչության պատկերացումներում այլևս անքակտելիորեն կապված է Հրայր Թովմասյանի հետ: Սա խնդիր է հենց նույն իշխանության համար:

Այնուհետև, երբ իշխանությանը չհաջողվեց բլիցկրիգով վերցնել Սահմանադրական դատարանը կամ պաշտոնանկ անել Հրայր Թովմասյանին, ռեժիմը ընկավ խուճապի մեջ, հասկանալով, որ բոլոր պրոեկտները, որոնք այն գծել է մեր հայրենիքի համար իր հիվանդ երևակայության մեջ, վտանգված են: Դրանից հետո գործի դրվեցին ամենաէժան հնարքները, պուճախներից հանվեցին գրիչներն ու այլ գրենական պիտույքները և գործի դրվեց Պլան Բ-ն՝ «Փոխել Սահմանադրությունը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրանից հետո ՍԴ-իշխանություն հակամարտությունը դադարեց ներքին խնդիր լինելուց: Վերջին օրերին, երբ հրապարակվեց նշյալ փոփոխությունների փաթեթը քննարկելու համար փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին նորությունը, ականատես եղանք միջազգային մի քանի լուրջ ատյանների արձագանքներին: Մասնավորապես՝ հունվարի 31-ն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության կապակցությամբ, իսկ փոտրվարի 3-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն նույնպես հայտարարություն է տարածել ՀՀ Կառավարություն-ՍԴ հակամարտության էսկալացիան զսպելու կոչով: Սա իհարկե խայտառակություն է միջազգային մակարդակով: Իսկ հիմա եկեք ըստ էության հասկանանք, թե ինչ են այսքան անզուսպ տենչում ՔՊ-ականները և ինչին են ուզում հասնել նշյալ օրենսդրական փոփոխություններով:

Հիմնական խնդիրն այն է, որ ըստ այս նոր նախագծի Սահմանադրությունից բխող կարգերը դառնում են ոչ պարտադիր բնույթի: Նախագծում փորձ է արվում ըստ էության շրջանցել ՍԴ դիմելու ԱԺ պարտականությունը, ինչը ուղղակիորեն խախտում է Սահմանադրությունը: Այնուհետև փորձ է արվում նաև շրջանցել Նախագահի ինստիտուտը, այդպիսով զգալիորեն սահմանափակելով նախագահի լիազորությունները:

Սա իր հերթին փաստացի սպառնալի է զսպումների և հակակշիռների համակարգին, որը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Թուլացնելով նախագահի ինստիտուտը ՔՊ-ն ջանում է հասնել պարլամենտի լիազորություններիր ընդլայնմանը, քանզի իրավական դաշտում չի կարող լինել վակում: Անտարակույս է, որ ԱԺ-ում ճնշող մեծամասնություն կազմող քաղաքական ուժը իր առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավեորությամբ շատ լավ հասկանում է այս ամենը:

Հիմա ի՞նչ է սա, եթե ոչ սեփական քաղաքական ուժի վերարտադրման հեռանկարն ապահովելու փորձ: Սա դեռ մի կողմ դրած նախկին նախագահների անձեռնմխելիության և այլ տարբեր հարցերում կամայական և կողմնական մոտեցումներ ցուցաբերելու բաղձալի հնարավորության ձեռքբերումը: Այստեղ պետք է հատուկ անդրադառնանք Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նույնչափ անզուսպ ցանկությանը:

Առաջարկվող փոփոխությունները լրջորեն կսահմանափակեն մեր՝ սովորական քաղաքացիների, իրավունքները, քանի որ փոփոխությունները ենթադրում են, որ կփոխվի այն հարցերի շարքը, որոնց շուրջ ըստ Սահմանադրության պարտադիր պետք է անցկացնել հանրաքվե: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը չի ցանկանում հարցնել մեր կարխիքը մեր հայրենիքի համար ամենակարևոր և ճակատագրական հարցերի վերաբերյալ:

Նշենք, որ այդպիսի կարևոր հարցերը կարող են առնչվել նաև Արցախին: Նույնիսկ հերթական աշխատանքային այցով Հայաստան ժամանած նախագահ Արմեն Սարգսյանն է հասկացել, որ սա արդեն չափազանց լուրջ է և հայտարարել է, որ պետության միջզգային հեղինակությունը չպետք է տուժի: Եզրափակելով հստակեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը իրականում ժողովրդավարության բոլոր սկզբունքներին և պահանջներին համապատասխանող փաստաթուղթ է:

Այն համապարփակ է և ըստ էության կարիք չունի փոփոխման: Սահմանադրությունը խաղալիք չէ, որ ով քնից արթնանա որոշի այն փոփոխել սեփական քմահաճույքին համապատասխանացնելու համար:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով