Մոտ մեկ ամիս է ,ինչ որոշ ծննդատներ առանց ֆինանսավորման շարունակում են աշխատել և ծնունդներ ընդունել

Շուտով կավարտվի փետրվար ամիսը :Արդեն մոտ մեկ ամիս է ,ինչ որոշ ծննդատներ առանց ֆինանսավորման շարունակում են աշխատել և ծնունդներ ընդունել:Իսկ Ան- ից դեռ ոչ մի արձագանք:Այս
ամբողջ պատմության պատճառը ևառանցքը ֆինանսական է և այստեղից բխած բուժհիմնարկների՝ այդ թվում ծննդատների շուտափույթ օպտիմալացման ցանկությունը:

Ասում են « առողջությունն անգին է», բայց նաև այսօր այն թանկ է: Մինչ օրս որեւէ ֆինանսական սխեմա չի ներկայացվել այդ ծննդատների համար:Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ առավելագույն տեղաբաշխումը, դրա աղբյուրը եւ կայունությունը, մշտադիտարկումը եւ թափանցիկությունը խիստ անհրաժեշտ են: Մեծ հաշվով, առողջապահության ընդհանուր բյուջեն որոշելու համար պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրել միջոցները, սկզբունքները և օգուտները` միշտ հաշվի առնելով բարոյագիտական խնդիրները, որոնք կարող են առաջանալ առողջապահական ոլորտին ռեսուրսներ հատկացնելիս: Այ հենց այդպիսի բարոյագիտական մի խնդիր էլ Աչաջուր ԱԿ- ի ծննդատան լուծարումն է:Առողջապահության նախարարությունը պարտավոր է քաղաքականություն մշակելու եւ առաջնահերթություններ սահմանելու, հատկապես, առանձնակի ուշադրություն դարձնելով երկրի անվտանգության հարցերում մեծ ներդրում ունեցող մարդկանց կյանքն ու գոյությունը, որում հենց մեծագույն դերակատարություն ունի նաեւ Աչաջրի ծննդատունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ այո,քանի որ Ան-ն չի ցանկանում լուծելու բոլոր այն խնդիրները որոնք կան Աչաջուր ԱԿ- ում,կան շատ հայրենասեր մարդիկ ,ոքեր իրենց ուսերին կվերցնեն այդ ազգասեր և ազգանվեր գործը:

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով