Մյունխենը իշխանափոխությունից առաջ և հետո

Փաշինյանը մեկնել է Գերմանիա մասնակցելու Մյունխենյան անվտանգության համաժողովին: Դեռ հայտնի չէ, արդյոք Փաշինյանը ելույթ կունենա համաժողովի ընթացքում, թե ոչ: Նախորդ համաժողովին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է Սերժ Սարգսյանը:

ՀՀ 3-րդ նախագահի ելույթը ամբողջությամբ հիմնված էր կայուն զարգացման և միջազգային համագործակցության գաղափարների շուրջ: Բնական է, որ իր ելույթում Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, մասնավորապես հրավիրելով հյուրերի ուշադրությունը այն փաստին, որ Հելսինյկան ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ:

Նախագահ Ալիևը տարածքային նկրտումներ է հայտարարում Երևանի նկատմամբ, հայտարարելով այն Ադրբեջանի պատմական տարածք: Ելույթի առանցքային մտքերից էր նաև այն, որ Հայաստանի իշխանություններին մտահոգում է առանձին երկրներում պետությունների ձախողումն ու փլուզումը: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Թուրքիա սահմանի փակ մնալու փաստին, ինչը հակասում է 2009 թվականին կնքված արձանագրություններին, որն այդպես էլ մնացին թղթի վրա: Թուրքիան ոչ միայն չվավերացրեց դրանք, այլև առաջադրեց արձանագրությունների հետ որևէ կապ չունեցող նախապայմաններ: Իր ելույթի եզրափակիչ մասում Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։ Թեև այսօր դեռ հայտնի չէ, խոսելու է Փաշինյանը Մյունխենում թե ոչ և եթե խոսելու է, ապա ինչի մասին:

Սակայն դատելով նրա նախորդ ելույթներից, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, թե ԵԽԽՎ-ում և ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստին թույլ են տալիս որոշակիորեն պատկերացնել, թե ինչի, իսկ ավելի շուտ՝ ում շուրջ է ծավալվելու վարչապետի խոսքը: Այստեղ կարևրո է հիշել, որ նախորդ տարվա փետրվարի 1-ին, երբ Փաշինյանը դարձյալ Գերմանիայում էր և հանդիպում էր Անգելա Մերկելի հետ, նա մամուլի ասուլիսի ժամանակ մի հրաշալի նվեր մատուցեց Ադրբեջանին, օգտագործելով «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտված ներկայացուցիչներ» եզրույթե:

Այսօր արդեն պարզ է, որ Ադրբեջանը պատրաստվում է ամբողջ ծավալով օգտագործել Փաշինյանի կողմից իրենց համար բացված այս լուսանցքը և այն դարձնել լայն դարպաս: Վերջին 20 տարիների ընթացքում երբեք Ադրբեջանին այդպիդի շանս չէր տրվել: Իսկ այսօր Հայաստանի կողմից նույնիսկ հնչեցվում են հրավերներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մուղամ լսելու: Օրվա իշխանությունը Արցախի հիմնահարցի շուրջ տարվող բանակցային գործընթացը այն աստիճան է ձախողել, որ Հայաստանի հետ սկսել են խոսել նախապայմանների լեզվով, ինչը վերջին 20 տարիների ընթացքում ուղղակի նոնսենս էր:

Այս ամենի ֆոնի վրա բոլորովին կարևրո չէ, որ Գերմանիան աջակցում է ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին: Դե իհարկե պիտի աջակցի, քանի որ Վոլֆգանգ Շոյբլեն՝ Բունդեսթագի նախագահը, դժվար թե իր բազմաթիվ գործերը թողած լինի և մանրամասն ուսումնասիրած լինի այն, թե այդ դատաիրավական բարեփոխումները ինչպիսի միջոցներով են իրականացվում: Իրականում, մենք չգիտենք, թե լուսանկարվելուց հետո, կամ առաջ տեղիունեցած հանդիպման ժամանակ ինչ է ասվել Փաշինյանին, հատկապես Վենետիկյան հանձնաժողովի նախագահի հասցեին հնչեցված անհեթեթությունների ֆոնի վրա:

Այսօր Փաշինյանը խնդիր ունի, նա պետք է հանրության մոտ տպավորություն ստեղծի, որ նա հմուտ քաղաքական գործիչ է: Ուստի, հանրությանը մատուցվելու են գեղեցիկ լուսանկարներ և խիստ խմբագրված տեղեկատվություն: Արդեն ունենք նման քղքղքկող գրաքննության օրինակ՝ այսօր կայացած Մերկել-Փաշինյան հանդիպման տեսագրությունն ու հայերեն թարգմանության մեջ կա անհամապատասխանություն: Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, իսկ հայերեն թարգմանությունում այդ մասին չի ասվում, ինչպես նաև այդ մասին ոչ մի խոսք չկա Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր լրագրողը, փաստորեն, չգիտի,որ տեղեկատվական տեխնոլոգիաների դարում իջազգային բարձր ատյանների արձագանքը Հայաստանում տեղի ունեցող անօրինական և հակասահմանադրական գործընթացների վերաբերյալ հնարավոր չի լինելու թաքցնել:

Դուք իրականությունից կտրվել եք, պարոն վարչապետ: Վերադարձեք իրականություն և կհասկանաք, որ ձեր գնացքը արդեն գնացել է:

Նատալյա Սաղիյան

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով