Մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. բախվել է 14 ավտոմեքենա, կան վիրավորներ

Загрузка...

shamshyan.com-ի փոխանցմամբ փետրվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21;20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արարատ քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Վազգեն Սարգսյանի վարած ՎԱԶ 21101 մակնիշի 34 VP 548 համարանիշի, Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Ռազմիկ Աբրահամյանի վարած Opel Astra մակնիշշի 30 ԼՍ 145 համարանիշի, Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 30-ամյա Վարդան Ալավերդյանի վարած Opel Astra մակնիշի 35 ՏZ 431 համարանիշի, Արարատի մարզի բնակիչ՝ 43-ամյա Արման Քոչարյանի վարած Ford Transit մակնիշի 36 ՏC 968 համարանիշի, Արարատի մարզի բնակիչ՝ 41-ամյա Գնել Վարդանյանի վարած Opel Astra մակնիշի 35 ZA 186 համարանիշի, Երևանի բնակիչ՝ 20-ամյա Քնարիկ Կարապետյանի վարած Toyota Alteza մակնիշի 36 QZ 493 համարանիշի, Արարատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Ավետիսյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 NC 580 համարանիշի, Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Էդգար Դավթյանի վարած BMW մակնիշի 36 QՏ 826 համարանիշի, Արարատի մարզի բնակիչ՝ 24-ամյա Հովիկ Մուշեղյանի վարած ԳԱԶ 3110 մակնիշի 36 GN 028 համարանիշի, ՎԱԶ 2101 մակնիշի 25 ԼՕ 071 համարանիշի (վարորդի տվյալները ճշտվում են), BMW մակնիշի 34 AՍ 502 համարանիշի (վարորդի տվյալները ճշտվում են), Mercedes մակնիշի 36 OR 360 համարանիշի (վարորդի տվյալները ճշտվում են) ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռ. Աբրահամյանը, Վ. Ալավերդյանի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Մելինե Զեյնալյանը, Վ. Սարգսյանի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 56-ամյա Վարդիթեր Ռուստամյանը և 78-ամյա Հնազանդ Անրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանը և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը։

Օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Դեպքի վայրում հավաքված վարորդներն ու ուղևորներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը, և միայն վթարից որոշ ժամանակ անց ճանապարհը սպասարկող Ճանշինի աշխատակցիները ժամանել ու սկսել են կատարել ճանապարհի մշակման աշխատանքնր՝ լցնելով աղ ու ավազ։ Մի աքնի ավտոմեքենաներ էլ էին բախվել, սակայն, չսպասելով ԱՊՊԱ-ին ու ճանապարհային ոստիկանների ժամանմանը, վարորդները «իրար հետ լեզու գտան» ու իրենց մեքենաները քարշակներով տեղափոխեցին։

«Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները».Հասմիկ Պապյան

12.02.2020

Մարդիկ, ովքեր սեփական մորն են փուռը տվել, այսօր երկրի ճակատագիր են որոշում.Հոգեբան. i TV

10.02.2020

Թուրք քարոզիչները հանգիստ ֆռֆռում են Երևանում, սադրիչ տեսանյութեր ձայնագրում

13.02.2020

Արցախում երկու զինվոր է մահացել

12.02.2020

Ո՞վ է այս մարդը,ո՞ր երկրի ղեկավարն է,և ինչու՞ է բացակայում ՀՀ պետական դրոշը

13.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...