Ձոն ընտրակեղծիքներին. Փաշինյանի վերջին հույսը

Ուշագրավ է, որ արդեն շատերը խոսում են այն մասին, թե արդյոք Փաշինյանը կգնա՞ ընտրակեղծիքների, թե՞ չի գնա։ Եթե կեղծի, ապա կմարսի՞, թե՞ չի մարսի։

Շրջանառվում է նաև հանրաքվեից հրաժարվելու տարբերակը։ Այսինքն՝ վախենալու և հետ քաշվելու տարբերակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անհրաժեշտ թիվ ստանալու ընտրազանգվածային ռեսուրս իշխանությունը չունի։ Մնում է կեղծիքը։

Եթե «էս գլխից» ապրիլի 5–ի հաղթանակին նվիրված բանաստեղծություն է գրվում, ապա դա նշանակում է, որ վարչական ապարատին հրապարակավ ցուցում է տրվում կեղծել ընտրությունները և ձայներ ապահովել։

Ինքն էլ է հասկանում, որ 650 հազարի չափ «այո» քվե «խփելն» առանց կեղծիքի հնարավոր չէ։ Հատկապես, որ «հպարտների» քանակը կտրուկ նվազել է։ Դա է պատճառը, որ Փաշինյանը դիմում է Հայաստանը հեռվից սիրողների օգնությանը։ Դա է նաև պատճառը, որ համայնքապետերին արդեն քանակային պլաններ են իջեցվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուստի՝ անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես «ոչ» կասի մեկ դերասանի թատրոնին ու մեր երկիրը տնամերձ բոստանի վերածելու հանրաքվեին (բոյկոտելով կամ «ոչ» քվեարկելով), պետք է հանրաքվեն դարձնել մեկնակետ՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով