Հրդեհ «Իսրայել Օրի» հյուրանոցում

Այսօր փետրվարի 7-ին, ժամը 04:48-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Իսրայել Օրի» հյուրանոցի նկուղային հարկում:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:51-ին, մարվել՝ 06:11-ին: Ամբողջությամբ այրվել են շոգեբաղնիքը՝ (6 քմ) և մասամբ նախասրահը՝ գույքով (40 քմ) ): Տուժածներ չկան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով