Փետրվարի 6-ին, ժամը 12:06-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի կայարանի մոտակայքում գտնվող հեռախոսակապի աշտարակից քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Քաղաքացի Գառնիկ Պ.-ն (ծնված 1993 թ) ինքնուրույն իջել է հեռախոսակապի աշտարակից: