Հադրութում օծանելիքից թունավորման դեպք է արձանագրվել

Փետրվարի 11-ին Հադրութի շրջանային բուժմիավորումից ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 17:30-ին օծանելիքից թունավորումով իրենց մոտ է ընդունվել Հադրութի շրջանի բնակչուհի, 2002 թ. ծնված Ա. Ա.-ն։ Այս մասին տեղեկացրել է ԱՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ փետրվարի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում Հադրութի շրջանի բնակիչ, 2012 թ. ծնված Ա. Ա.-ն տան հյուրասենյակում խաղալու ժամանակ պատահաբար օծանելիք է ցանել իր քրոջ՝ Ա. Ա.-ի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ստացել է նշված թունավորումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստկանության Հադրութի շրջանային բաժինը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով