ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՊԼԱՆ ՈՒՆԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ԲԱՐՁՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ. «ՀՐԱՊԱՐԱԿ»

«ՀՐԱՊԱՐԱԿ»  թերթը գրում է. Իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն հանրաքվեի մասնակցության մասով, մանավանդ որ հասունանում է բոյկոտի տարբերակը: «Իմ քայլում» պնդում են, որ պետք է վերադառնալ նախկին ընտրակարգին` թույլ տալ, որ դրսում ապրող ՀՀ քաղաքացիները քվեարկեն ՀՀ դեսպանատներում, սակայն տեխնիկապես դա հնարավոր չէ, որովհետեւ բախվում են Ընտրական օրենսգրքի փոփոխության խնդրին: Իշխանությունները փորձում են գնալ ավելի օպտիմալ ճանապարհով. 2 խոշոր քաղաքների՝ Գյումրի եւ Վանաձոր, քաղաքապետերի ընտրությունը եւս նշանակել ապրիլի 5-ին` մասնակցության մեծ թիվ ապահովելու համար:

Հիշենք, որ Գյումրիում ընտրությունը պետք է կայանար 2021-ին, սակայն որոշել էին տեղափոխել այս աշուն, հիմա ուզում են տեղափոխել գարուն` խոշորացման պատրվակով: Նույնը` Վանաձորի դեպքում: Սակայն Գյումրու քաղաքապետի թեկնածու չունեն։ Համոզում են Հայկ Մարությանի տեղակալ, Գյումրու թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանին, սակայն վերջինս համաձայն չէ։ «Չի ուզում մտնել նման պատասխանատվության տակ, համ էլ իրեն քաղաքապետարանում կոմֆորտ է, էլ չենք ասում, որ նրա դեմ իր թեկնածությունը կդնի «Արմենիա» ՀԸ նախկին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որի ընտրվելու շանսերը մեծ են»,- ասաց մեր աղբյուրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով