«Իմ քայլ»-ի պատգամավորները կդատվեն

hayeli.am-ը գրում  է

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արշավը, ընդդեմ Սահմանադրական դատարանի, կուլմինացիոն փուլ է թևակոխում: Հասկանալով, որ ո’չ քաղաքական ճնշումները, ո’չ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

հարուցված շինծու գործերն ու մեղադրանքները, ո’չ էլ վաղաժամ թոշակի ուղարկելու օրինական առաջարկը ցանկալի արդյունք չեն տալիս` Փաշինյանը հրապարակ է նետել նոր, առավել վտանգավոր ավանտյուրա, որի հետևանքները պետության համար անդառնալի կարող են լինել: Հունվարի 30-ից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական փաթեթը` Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական դատարանի մասին ու Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Առաջարկվում է գործող սահմանադրության կոպտագույն խախտումով ստեղծել իրավական հիմք` իրականացնելու սահմանադրության փոփոխություն` առանց Սահմանադրական դատարանի դրական եզրակացության: Նախագծով առաջարկում է ոչ պարտադիր դարձնել ՍԴ-ի կողմից Սահմանադրական բարեփոխումների նախագծի սահմանադրականության վավերացումը, փոխարենը այդ գործառույթը վերապահել Ազգային ժողովին։

Օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ սևով սպիտակի վրա գրված է. «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու իրավակարգավորումները սահմանված են Սահմանադրության 15-րդ՝ «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը եւ հանրաքվեն» գլխով: Ըստ այդմ, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու երկու ճանապարհ է սահմանվում՝ հանրաքվեի միջոցով կամ ԱԺ-ի երկու երրորդով՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

Սահմանադրության 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ: Նման պահանջ չկա ինչպես Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դրվող նախագծի, այնպես էլ ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխություններ կատարելու դեպքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ Սահմանադրության 168-րդ «Սահմանադրական դատարանի լիազորությունները» հոդվածի 2-րդ կետը սահմանում է «2) մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը»: Նախ հարկ է նկատել, որ վերը նշված լիազորությունը Սահմանադրությունում ավելացվել է 2015 թվականին: Հին խմբագրությամբ Սահմանադրությամբ ՍԴ-ն նման լիազորությամբ օժտված չի եղել, 2005 եւ 2015 թվականներին սահմանադրական փոփոխության գործընթացին ՍԴ-ն որեւէ առնչություն չի ունեցել:
Միայն այն փաստը, որ ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ մասով ՍԴ-ին՝ սահմանադրականության ստուգման լիազորություն է տրված, ինքնին չի կարող նշանակել, որ այդ լիազորության տիրույթում գտնվող բոլոր իրավակարգավորումները, առանց ՍԴ-ի լիազորության իրացման, չեն կարող տեղի ունենալ»: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Փաստացի իշխող մեծամասնությունը շրջանառում է նախագիծ` անգամ չթաքցնելով, որ այն հակասում է ՀՀ գործող սահմանադրությանը: Մարդիկ գտնում են, որ սահմանադրության դրույթը պահպանելը պարտադիր չէ, որովհետև նախկինում նման կարգավորում չի եղել:
Պարոնա’յք, աղջիկնե’ր և տղանե’ր, նախկինում չի եղել նաև սուպերվարչապետական համակարգ, որն այսօր կա և սիրով ընդունվել է Փաշինյանի և նրա թիմի կողմից: Նախկինում եղել է հզոր նախագահի ինստիտուտ, որն այսօր չկա: Նիկոլ Փաշինյանը սիրահոժար ընդունեց Հրայր Թովմասյանի գրած սահմանադրութան այն կետերը, որոնք իրեն մեծ իշխանություն են ապահովում, իսկ ահա այն կետերը, որոնք սահմանում են դատական իշխանության, մասնավարոպես ՍԴ-ի իրավունքները, համարում եք անընդունելի և ուզում եք խախտել դրանք: Մինչդեռ ցանկացած տրամաբանող մարդու համար պարզ է, որ այս լիոզորությունը ՍԴ-ին տրվել է որպես հակակակշիռ սուպերվարչապետության ինստիտուտին:

Գոնե հասկանո՞ւմ եք, որ Փաշինյանը փուռն է տալիս իր ողջ քաղաքական թիմին` առաջարկելով վավերացնել հակասահմանադրական օրինագիծ: Այս օրենքի նախագծին կողմ քվեարկող պատգամավորները, անկախ քաղաքական հայացքներից, երբևէ ստիպված են լինելու կանգնել սահմանադրական արդարադատության առջև և դատվել սահմանադրական կարգի տապալման հոդվածով: Այս իրողությունը հասկանալի է անգամ իրավաբանականի առաջին կուրսի ուսանողին: Փաստորեն Փաշինյանը մանդատի դիմաց շատ բարձր գին է պահանջում յուրայիններից: Կողմ քվեարկելով այս նախագծին` նրանք դառնալու են Նիկոլ Փաշինյանի յուրովի մահապարտները, քանի որ վավերացնելու են ապագայում դատվելու սեփական դատավճիռը:

Բայց, եթե անգամ այս խայտառակ նախագիծն ընդունվի, սահմանադրական փոփոխության նախագիծը ՍԴ-ի հետ համաձայնեցնելու ռիսկը, որից այդքան սարսափում է Փաշինյանը, միևնույնն է, չի չեզոքացվում: Բայց սա արդեն անդրադարձի առանձին թեմա է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով