Իմ քայլը խմբակցության պատգամավորների մեծ մասը մարդիկ են, ում կենսագրությունները կարելի է շարադրել առավելագույնը 2 նախադասությամբ:
Այդ խմբակցության պատգամավորների մեծ մասը մարդիկ են, ովքեր եթե նույնիսկ կարծիք են հայտնում իրենց իսկ նեղ մասնագիտական թեմայով, նորմալ մարդկանց մոտ ամենաքիչը ծիծաղ է առաջանում: Այդ պատգամավորներից յուրաքանչյուրը չէր կարողանա հավաքել նույնիսկ 3 ձայն, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի գործոնը: Ու այդ խմբակցությունը պիտի որոշի, թե իմ երկրի սահմանադրությունը ինչպես փոփոխվի՞:
Չնայած հարցս հռետորական էր:
Իհարկե, նրանք ի զորու չեն ոչինչ որոշելու, նրանք նույնիսկ ծանոթ չեն իրենց իսկ կողմից ստորագրված ու վաղը քննարկվելիք՝ օրենքներում փոփոխությունների փաթեթի բովանդակությանը, նրանք նույնիսկ իրենց փոխարեն չեն կարող ոչինչ որոշել, նրանց փոխարեն ամեն ինչ որոշում է մեկ մարդ: Եթե փաթեթը չհաստատվեց, դա նույնպես կլինի մեկ մարդու որոշում: Հայաստանի ներկայիս խորհրդարանը չունի իշխող խմբակցություն որպես այդպիսին: