Թուրքիայում հայ իրավապաշտպան. «Ոստիկանները ինձ մերկացրեցին և խուզարկեցին»

Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter միկրոբլոգում պատմել է, թե ինչպես են թուրք իրավապահները անօրեն և անհարգալից գործողություններ արել:

«Նախ ինձ ձերբակալվեցին ապօրինի կերպով։ Ապա մերկացրեցին և խուզարկեցին։ 3 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր կանայք այսպես նվաստացվում են՝ մերկ վիճակում ենթարկվելով խուզարկության։ Այս կամայական մեթոդներին պետք է վերջ տրվի որքան հնարավոր է շուտ», – գրել է Նաթալի Ավազյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրառմանը կից նա նաև տեսանյութ է հրապարակել՝ նշելով․ «Իմ մարմին ինձ է պատկանում։ Ինձ կարող է դիպչել միայն նա, ում ես թույլ կտամ։ Ինձ մերկ կարող է տեսնել միայն նա, ում ես թույլ կտամ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ իրավապաշտպանը Twitter-ի միջոցով տեղեկացրել էր, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել: Նա հավելել էր, որ թուրք ոստիկանները նաև ներխուժել են իր եղբոր բնակարան և այնտեղ իրեն փնտրել:

Անդրադառնալով ձերբակալման պատճառներին՝ Այվազյանը նշել էր․  «Մայրս Ադանայից է, հայրս` Մալաթիայից: Քանի որ ես բարձրաձայնել եմ սրա մասին, իմ նկատմամբ հետաքննություն են սկսել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Արլեթ Նաթալի Ավազյանին Twitter-ում հետևում է 135.000 օգտատեր: Նրա կատարած գրառումների թիվն անցնում է 193.000-ը:

 

Ermenihaber

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով