Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը բախվել է կայանված ավտոմեքենաներին. քաղաքացիները 2 ժամից ավելի սպասել են, մինչև ժամանել է ճանապարհային ոստիկանության «մեծն» տեսուչը

shamshyan.com-ի փոխանցմամբ  փետրվարի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Դանիել Վարուժան փողոցում, բախվել են միանգամից 5 տրանսպորտային միջոց ու վթարից հետո քաղաքացիներն ահազանգել են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, սակայն 2 ժամից ավելի սպասել են, մինչև դեպքի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության Երևանի տեսուչը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է կայանված 4 ավտոմեքենաների։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով