Երևանում բախվել են շտապօգնության մեքենան ու Mercedes-ը. մեքենաներից մեկը այրվել է. կան տուժածներ

Փետրվարի 12-ին, ժամը 01:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ բախվել են շտապօգնության թիվ 45 բրիգադի «Toyota» և «Mercedes-Benz W210» (վարորդ՝ Դավիթ Գ., ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes W210» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz W210» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նարեկ Գ.-ն (ծնված 1999 թ.) և շտապօգնության ավտոմեքենայի վարորդ Նորայր Վ.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:28-ին, մարվել՝ 01:38-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes-Benz W210» մակնիշի ավտոմեքենան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները Դավիթ Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz W210» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: Դավիթ Գ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով