Բաբաջանյանի հայհոյախառն նամակները իրական էին

Загрузка...

Ազգային հակակոռուպցիոն խորհրդի վերջին եզրակացությամբ` ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը խախտել է պատգամավորական էթիկայի նորմերը և քաղաքացու նկատմամբ հնչեցրել անվայելուչ արտահայտություններ ու սեռական բնույթի հայհոյանքներ:

Խորհուրդն ուսումնասիրության է ենթարկել 2020 թվականի փետրվարի 6-ին www.politik.am կայքի` «Տեսանյութ. Արման Բաբաջանյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել քաղաքացուն. պատգամավորը ստում է» վերտառությամբ հրապարակումը, որից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի անկախ պատգամավորը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անձնական նամակագրության ժամանակ հայհոյել և անպարկեշտ խոսքեր է ուղղել քաղաքացի Մարիամ Կիրակոսյանին:

Ավելի ուշ, երբ Մարիամ Կիրակոսյանը բարձրաձայնել է տեղի ունեցածի մասին և հրապարակել նամակագրությունը` քննադատելով պատգամավորին անհարիր պահվածքի համար, Բաբաջանյանը ոչ միայն չի փորձել խնդիրը հարթել, այլև հակառակը, ստի միջոցով փորձել է մանևրել` հայտարարելով, թե հրապարակված նամակագրության հետ ինքը որևէ առնչություն չունի:

Խորհուրդն իր ուսումնասիրության արդյունքում փաստում է, որ հրապարակված նամակագրությունը իրական է, և պատգամավորի կողմից թույլ է տրվել ԱԺ պատգամավորի էթիկայի նորմերի նկատմամբ օրենսդրության կոպտագույն խախտում: Պատգմավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ նա շփվում է ինչպես իր լիազորություններն իրականացնելիս, այնպես էլ իր ամենօրյա վարքագծում:

Մասնավոր խոսակցությամբ անձի հասցեին հնչեցված սեռական բնույթի հայհոյանքներն իրենց մեջ ակնհայտորեն պարունակում են վիրավորանք` որոշակի շրջանակի անձանց նկատմամբ: Նշված արտահայտություններն իրենց բնույթով պարունակում են անձի վարքի, անձնական հատկությունների վերաբերյալ բացասական գնահատական և արհամարհանք, որոնք ակնհայտորեն նսեմացնում են անձն ու նրա արժանապատվությունը: Քաղաքացիների հետ շփումներում, սոցիալական կայքերում պատգամավորի կողմից այդ և նմանօրինակ արտահայտությունների գործածությունն ակնհայտորեն չի արտահայտում հարգանք քաղաքացու կամ զրուցակցի հանդեպ:

Խորհուրդը նման արտահայտությունների անձնավորված գործածությունը, թեկուզ առանձին ու մասնավոր զրույցներում, անպատշաճ է դիտարկում պատգամավորի կարգավիճակին և կերպարին, քանի որ դա որևէ կերպ չի նպաստում պատգամավորի բարեկրթության, օրինավորության վերաբերյալ հասարակական պատկերացումների կառուցմանը, ինչն Ազգային ժողովի նկատմամբ հանրության հարգանքի և վստահության ձևավորման անհրաժեշտ նախադրյալ է:

Եզրակացությունը Ազգային հակակոռուպցիոն խորհուրդն ուղարկել է ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին՝ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ։

Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ

«Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները».Հասմիկ Պապյան

12.02.2020

Մարդիկ, ովքեր սեփական մորն են փուռը տվել, այսօր երկրի ճակատագիր են որոշում.Հոգեբան. i TV

10.02.2020

Թուրք քարոզիչները հանգիստ ֆռֆռում են Երևանում, սադրիչ տեսանյութեր ձայնագրում

13.02.2020

Արցախում երկու զինվոր է մահացել

12.02.2020

Ո՞վ է այս մարդը,ո՞ր երկրի ղեկավարն է,և ինչու՞ է բացակայում ՀՀ պետական դրոշը

13.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...