Ա Սերիա․ Նապոլին արտագնա հաղթանակ տարավ՝ 4 գնդակ ուղարկելով Սամպդորիայի դարպասը. Armsport

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Նապոլիի» ֆուտբոլիստները հաղթեցին «Սամպդորիան»: Ջենովայում խաղն ավարտվեց 4:2 հաշվով ՝ հօգուտ Ջենարո Գատուզոյի թիմի:

Հաղթողների կազմում գոլեր հեղինակեցին Արկադիուս Միլիկը, Էլիֆ Էլմասը, Դիեգո Դեմմեն և Դրիս Մերտենսը: Տանտերերից գոլեր խփեցին Ֆաբիո Կվալյարելան և Մանոլո Գաբիադինին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նապոլին» վաստակեց 30 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցվնու է 9-րդ տեղը: «Սամպդորիան» 20 միավորով 16-րդ տեղում է:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով